«Վտանգված անվտանգություն», զրույց և գործնական սեմինար լրագրողների համար տվյալների անվտանգության գործիքների վերաբերյալ Ռոբերտո Գոմես Լարեսի (Գերմանիա) և Ռուտա Վիմբայի (Գերմանիա) հետ:
Սեմինարի օրը՝ հոկտեմբերի 17-ին, ժամը՝ 10:00, տևողությունը՝ 4-5 ժամ: Անցկացման վայրը՝ «Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոց», Պիկասո սրահ: Սեմինարի լեզուն՝ անգլերեն:
Գրանցվելու համար գրեք՝ [email protected]ին՝ վերնագրի տողում նշելով «Վտանգված անվտանգություն» սեմինարի անվանումը: Գրանցվել կարող եք մինչև հոկտեմբերի 15-ը:
«Անձնական տվյալների անվտանգությունը». n-vestigate ցանցի (Գերմանիա) դասավանդողների հետ միասին բացահայտեք առցանց հաղորդակցության սովորույթների վերաբերյալ առկա առասպելներն ու ճշմարտությունները կեսօրյա այս գործնական սեմինարի միջոցով, որի ընթացքում կհամադրվեն ներկայացումը (պրեզենտացիան), կլոր սեղան քննարկումը և հետաքննող լրագրության համատեքստում բաց աղբյուրներից գործիքների օգտագործման և տվյալների անվտանգության վերաբերյալ գործնական աշխատանքը։
Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ hetq.am կայքում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: