Թվային միջավայրում որակյալ պատմություններ ստեղծելու համար ՔՀԿ-ը կարող են մասնակցել առցանց դասընթացի:
Դասընթացին կարող են հայտ ուղարկել ԵՄ արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Նոր հմտություններ ձեռք բերելով ՔՀԿ-ը քաղաքացիական հասարակության հետ աշխատելիս հնարավորինս արդյունավետ օգտագործել թվային միջավայրում արված իրենց պատմությունները:
Մասնակցության համար կազմակերպությունը պետք է հիմնավորի ինչքանով է այդ գործիքն օգտագործում իր նպատակների համար, ինչպես նաև կցի արված աշխատանքների հղումներ welcome@eapcivilsociety.eu էլեկտրոնային հասցեին:
Դիմելու վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 17-ն է: Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով: