Ինստագրամը լրագրության համար. դասընթաց

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սեպտեմբերի 17-18-ը կազմակերպում է Ինստագրամը լրագրության համար. պատմություններ ներկայացնելու և տարածելու նոր ձևաչափ թեմայով դասընթաց։

Այն կվարի ինտերակտիվ լրագրության և մեդիա դիզայնի փորձագետ Թեսա Քոլենը Նիդերլանդներից:

Դասընթացի մասնակիցները կսովորեն Ինստագրամի միջոցով

  • Լրագրողական պատմություններ ներկայացնել,
  • երիտասարդ լսարան գրավել,
  • երկրորդ կյանք հաղորդել արդեն իսկ հրապարակված «ծանր» թեմաներին (օրինակ՝ հետաքննություններ):

Ծրագիրը բաղկացած է 4 առանձին դասախոսություններից՝

Սեպտեմբերի 17
13։00 — 14։30 — Ինստագրամ. Ի՞նչ գործառույթներ ունի և ինչպե՞ս այն օգտագործել լրագրողական պատմություններ ստեղծելու համար:
14։30 — 15։00 — Ընդմիջում
15։00 — 17։00 — Ինստագրամի լսարանի և հետևորդների առանձնահատկությունները. Ովքե՞ր են նրանք, ու՞մ համար են պատմությունները, ինչպե՞ս են դրանք տեղ հասնում:

Սեպտեմբերի 18
13։00 — 14։30 — Մի հաղորդաշարի լավագույն փորձը. ինչպե՞ս ստեղծել կայուն և որակյալ բովանդակություն ինստագրամում:
14։30 — 15։00 — Ընդմիջում
15։00 — 17։00 — Լսարան և հետևորդներ. ինչպե՞ս շփվել նրանց հետ, ինչպե՞ս գրավել նրանց ուշադրությունը։

Մասնակիցը կարող է ընտրել, թե որ դասախոսությանն է ցանկանում միանալ՝ լրացնելով հայտը հետևյալ հղումով:

Դասընթացը կանցկացվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ: Մասնակցությունն անվճար է: Անգլերենից հայերեն թարգմանությունը կապահովվի։

Դիմելու վերջնաժամկետը 2018թ-ի սեպտեմբերի 13-ն է:  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին [email protected] էլ.փոստի հասցեով կամ 010 583620 (131) հեռախոսահամարով։​

Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *