Մեկնարկել է «Հեռանկարներ» ծրագրի «Գլոբալ մեդիայի սկզբունքներով տարածաշրջանային իրադարձությունների լուսաբանում» վարպետության դասերի նոր փուլի հայտերի ընդունումը:
Վարպետության դասերն անց են կացվում սկսնակ և գործող լրագրողների ու երեք տարուց ավելի փորձ ունեցող բլոգերների համար, որոնք բարձրակարգ մասնագետների օգնությամբ կբարելավեն լուրեր գրելու, հարցազրույցի նախապատրաստման և դրանց տարածման ունակությունները:
Հիմնական նպատակը տարբեր ձևաչափերի տեքստերի պատրաստումն է միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք կիրառվում են «Ռոյթերս» գործակալության և գլոբալ մեդիայի այլ տեղեկատվական ծառայություններում:
Վարպետության դասերի առկա փուլերը նախատեսված են՝
- նոյեմբերի 16-18-ը՝ «Թվային դարաշրջանում լուրերի և ռեպորաժների պատրաստում»
- դեկտեմբերի 14-16-ը «Հարցազրույցի պատրաստում և աղբյուրների հետ աշխատանք» թեմաներով:
Երկու փուլերի արանքում՝ նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 13-ը մասնակիցները գործնական աշխատանք կկատարեն մուլտիմեդիա արտադրանքի ստեղծման համար:
Վարպետության դասերին կարող են մասնակցել հաստիքային և արտահաստիքային լրագրողներ, բլոգերներ, որոնք՝
- նյութեր են պատրաստում Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Բալթյան երկրների և Կովկասի ռուսալեզու լրատվամիջոցների համար:
- մտադրություն ունեն մասնագիտությամբ աշխատել ապագայում
- ունեն 3-17 տարվա մասնագիտական փորձ
- տիրապետում են ռուսաց լեզվին
Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը, իսկ արդյունքների մասին կհայտարարվի հոկտեմբերի 10-ին:
Օնլայն հայտը կարող եք լրացնել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: