«Թվային լրագրությունը Կովկասի համար 2018» ծրագիրը հրավիրում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լրագրողներին կատարելագործելու փաստերի ստուգման և մոբայլ լրագրության հմտությունները:
Կեղծ լուրերը շարունակում են մնալ մեծ խնդիր, որը լրագրողներից պահանջում է նոր մոտեցումներ: Այժմ Հարավային Կովկասն աչքի է ընկնում կեղծ տեղեկությունների տարածման տեսանկյունից, և այս դասընթացը կօգնի գործնական գիտելիքներով հաղթահարել մարտահրավերը:
Ընտրված մասնակիցները նաև կկարողանան իրենց սմարթֆոններով ոչ միայն թեժ լուրեր հաղորդել, այլև արդեն պլանավորված պատմություններ ստեղծել:
Ուշադրություն կդարձնեն հեռախոսով նկարահանումների որակին, խմբագրմանն ու մոնտաժին, հարցազրույց վարելուն և այլն:
Դասընթացը տեղի է ունենալու Վրաստանում: Բացի փաստերի ստուգման և մոբայլ լրագրության գործնական դասընթացներից, մասնակիցները ներկա են լինելու դասախոսությունների, խմբային աշխատանքների և քննարկումների:
Առաջին փուլը մեկնարկում է սեպտեմբերի 22-29-ը Թբիլիսիում:
Երկրորդ փուլը կտևի երկու ամիս՝ հոկտեմբերից-դեկտեմբեր: Մասնակիցներն իրենց երկրներում կացնեն ինտերնետային դասախոսության կուրս: Դասընթացի երրորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-6-ը Թբիլիսիում:
Անգլերենի լավ իմացությունը պարտադիր է: Տրանսպորտի, կեցության և այլ ծախսերը հոգալու է կազմակերպող կողմը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 30-նն է: Ծրագրի մասին այլ մանրամասների և առցացն հայտին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: