Հունիսի 7-ին և 8-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հյուրընկալելու է BBC-ի արաբական ծառայության տնօրեն՝ ծագումով հայ Էդմոնդ Սաբելային:
2 կարճ դասընթացով նա կներկայացնի BBC-ի փորձը տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության ոլորտում, կկիսվի մոբայլ լրագրության և ուղիղ եթերում աշխատելու իր հմտություններով։
Դասընթաց 1. Հունիսի 7` ժամը 14։00-17:00
Թեմա. Լրագրողների ֆիզիկակական և տեղեկատվական անվտանգությունը:
Աշխատանքը արտակարգ իրավիճակներում.
- ինչպես նախապատրաստվել,
- ինչպես պաշտպանվել հնարավոր վտանգներից
- Ինչպես հաղթահարել հոգեբանական տրավման և սթրեսը
- Անհատական և թիմային անվտանգություն
- Առաջին օգնության հմտություններ
Տեղեկատվական անվտանգության BBC-ի փորձը
- Անձնական տվյալների պաշտպանությունը ինտերնետում
- Ինչ վտանգներ կան սոցիալական ցանցերում
- Ինչպես կատարել անվտանգ օնլայն վճարումներ
Նախատեսված է պրոդյուսերների, խմբագիրների, լրագրողների, օպերատորների համար, սոցիալական մեդիա մենեջերների համար:
Դասընթաց 2. Հունիսի 8 ժամը 15:00-17։00
Թեմա. Մոբայլ լրագրություն
- Լրագրության վերջին միտումները
- Ինչպես աշխատել դեպքի վայրում գերարագ
- Աշխատանքն առանց թիմի
- Ինչպես են լայվսթրիմ անում BBC-ում
- Նկարահանում առանց մոնտաժի
Նախատեսված է լրագրողների, օպերատորների, պրոդյուսերների և բլոգերների համար։
Դասընթացներն անցկացվելու են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ:
Էդմոնդ Սաբելան հակամարտության գոտիներում աշխատանքի մեծ փորձ ունի. լուսաբանել է Աֆղանստանի, Իրաքի պատերազմները և Հարավային Լիբանանի հակամարտությունը: Աշխատել է լիբանանյան վիդեո արտադրող մի շարք ընկերություններում, լրատվամիջոցներում՝ որպես օպերատոր, մոնտաժող, խմբագիր: 2007 թ.-ից ղեկավարում է BBC-ի արաբական ծառայությունը, նաև ներգրավված է ուղիղ եթերների հեռարձակման և վավերագրական ֆիլմերի արտադրության աշխատանքներում: Կուտակած փորձը ոլորտի մասնագետների հետ կիսում է տարբեր դասընթացների շրջանակում:
Դասընթացին մասնակցելու համար անհարժեշտ է լրացնել գրանցման թերթիկը մինչև 2018թ.-ի հունիսի 5-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել Մանե Գրիգորյանին [email protected] էլ.փոստի հասցեով կամ զանգահարել 010 583620 (131) հեռախոսահամարով։
Դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: