Մոբայլ լրագրության դասընթաց

Մարտի 12-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է լրագրողներին, բլոգերներին, ուսանողներին և թեմայով հետաքրքրված այլ անձանց մասնակցել Մոբայլ լրագրություն (Mobile journalism) թեմայով մեկօրյա դասընթացի (workshop)։

Այն կվարի գերմանացի լրագրող, բլոգեր և դասընթացավար Մաթիաս Զյուսենը։

Դասընթացին կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • Լրագրություն հեռախոսով. պարտադիր կանոններ:
  • Տեսանյութեր պատրաստելու լավագույն բջջային հավելվածները:
  • Մայքլ Ռոզենբլումի «հինգ կադր» մեթոդը:
  • Ինչպես նկարահանել դինամիկ հարցազրույցներ:
  • Ինչպես աշխատել վիդեո հավելվածներով:
  • Ինչպես մոնտաժել հեռախոսով արված տեսանյութերը:
  • Ինչպես և որտեղ հրապարակել տեսանյութերը։

Դասընթացի հիմնված է գործնական աշխատանքի վրա, և մասնակցել ցանկացողները իրենց հետ պետք է ունենան սմարթֆոններ (հնարավորության դեպքում նաև ականջակալներ), որոնցում կլինեն առնվազն 3-4 gb հիշողություն և  հետևյալ հավելվածները՝

 Iphones: iMovie, Kinemaster

Android-Phones: Kinemaster, Open Camera

Դասընթացը տեղի կունենա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում հասցեն՝ (Արշակունյաց 3, 3-րդ հարկ) ժամը 14:00-18։00-ը։

Մաթիաս Զյուսենը 2017-ին Վիքիմեդիա Հայաստանի և Վիքիմեդիա Ավստրիայի կողմից անցկացրած հայ-ավստրիական համագործակցության մրցույթի հաղթողն է։ Վիքիմեդիայի հետ համագործակցելուց բացի՝ նա  գրում է, լուսանկարում, պատրաստում ֆիլմեր տարբեր լրատվամիջոցների համար,  նաև  դասընթացներ է անցկացնում և խորհդատվություն տալիս տարբեր երկրներում գիտական ինստիտուտների, համալսարանների, հրատարակիչների  և  մեդիայի համար։ Նրա դասընթացների հիմնական թեմաներն են սոցիալական մեդիան, մոբայլ լրագրությունը, սմարթֆոնով տեսանկարահանումները, 360 աստիճանի տեսանյութերն ու ֆոտոն, գիտական ​​ֆիլմերը  և բլոգինգը։ Կապահովվի հայերեն թարգմանություն։

Դասընթացին մասնակցելու համար անհարժեշտ է լրացնել գրանցման թերթիկը մինչև 2018թ.-ի մարտի 4-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել Մանե Գրիգորյանին [email protected] էլ.փոստի հասցեով կամ զանգահարել 010 583620 (131) հեռախոսահամարով։​

Դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *