Մրցույթ. երիտասարդ լրագրողները՝ խելացի և օգտակար մեդիա միջավայրի համար

Մեդիայի արտադրության միջազգային բաց մրցույթը լրագրության ոլորտում բարձր պատրաստվածություն և բացառիկ ունակություններ ունեցող 11-16 տարեկան երիտասարդների բացահայտելու հնարավորություն է:

Հաղթողները կպարգևատրվեն «Արտեկ 2018» միջազգային երիտասարդական մեդիա ֆորումին մասնակցելու ուղեգրով:

Հայտերի և ծրագրերի ընդունման վերջնաժամկետը 2018թ-ի հունիսի 1-ն է:

Նյութերը կարող են ներկայացվել հետևյալ ֆորմատներով.

  • տեքստ (հարցազրույց, հոդված, ակնարկ, էսսե և այլն)
  • վիդեո (տեսանյութ, սոցիալական հոլովակ, կարճամետրաժ ֆիլմ, այդ թվում՝ անիմացիոն)
  • աուդիո (ձայնային պատմություն, պոդքասթ)
  • լուսանկար (ֆոտոռեպորտաժ, լուսանկարի ձևավորում, կոլաժ)
  • մուլտիմեդիա (մի քանի ձևաչափերի համադրություն):

Մեդիա նախագիծը պետք է հիմնված լինի որոշակի իրադարձության, միջադեպի կամ այլ պատմության վրա:

Մեդիա նախագծի թեմաներ կարող են լինել.

  • Հասակակցի կերպարը որպես հետաքրքիր և նշանակալի մարդ
  • Ընտանիքը, ընտանեկան արժեքները, ծնողական պատասխանատվությունը, ծնողների և երեխաների միջև հարաբերությունները,
  • Կամավոր աջակցություն դժվար կացության մեջ գտնվող հասակակիցներին և նրանց ընտանիքներին:

Մրցույթին ուղարկված աշխատանքները չեն վերադարձվում: Կազմակերպիչները մասնակիցների աշխատանքները կարող են օգտագործել ոչ կոմերցիոն նպատակներով:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել [email protected] էլ հասցեով կամ +7(903)241-41-82 հեռախոսահամարով:

Հայտն ուղարկելու և այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել այս հղումով:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *