Նախագիծ «Կոկտեյլ նուռ-կեչի»

Հայաստանի երիտասարդ լրագրողների համար կազմակերպվող «Կոկտեյլ նուռ-կեչի» կամավորական ծրագիրն ընդունում է հայտեր։

Հայաստանից սկսնակ լրագրողները և ուսանողները, ովքեր կրթություն են ստանում մեդիայի ոլորտում, մեկամսյա վերապատրաստման են հրավիրվում Պենզայի մարզի «Դելովոյ» ամսագրում, որի հիմնադիր է հանդիսանում Պենզայի տեղեկատվական և արդյունաբերական տեխնոլոգիաների քոլեջը (IT-քոլեջ)։

Նախագծի մասնակիցներն ամբողջությամբ ներգրավվելու են ամսագրի խմբագրական աշխատանքներին, լուսաբանելով տարածաշրջանի երիտասարդական քաղաքականությունը։ Սա նաև հնարավորություն է կատարելագործելու ռուսաց լեզվի իմացությունը, ձեռք բերելու կարևոր կապեր, բարձրացնելու պրոֆեսիոնալ հմտությունները, քանի որ «Դելովոյ»-ը մի քանի անգամ արժանացել է Ռուսաստանի լավագույն երիտասարդական հանդեսի կոչմանը։

Մեկամսյա ծրագիրը հնարավորություն կտա նաև ծանոթանալ ռուսական մշակույթին ու պատմական ժառանգությանը։ Ծրագրի արդյունքներով, յուրաքանչյուր մասնակից արդեն Հայաստանում պետք է հրապարակի նվազագույնը երկու նյութ՝ Ռուսաստանի երիտասարդական և մշակութային կյանքի մասին։

Ռուսաց լեզվի լավ կամ գերազանց իմացությունը պարտադիր է։

Հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։ Հայտերի մշակումը և մասնակիցների ընտրությունը կիրականացվի մինչը մայիսի 1-ը։ Հունիսի 1-ից 30-ը կկազմակերպվեի առաջին երկու մասնակիցների վերապատրաստումը։ Հուլիսի 1-ից 31-ը՝ հաջորդ երկու մասնակիցներինը։

Ընդունող կողմն ապահովում է չորս ընտրված թեկնածուների Երևան-Պենզա երթուղու տրանսպորտային ծախսերը (առանց հակառակ ուղղության), մեկամսյա սննդի, հարմարավետ կեցության, Պենզա քաղաքի սահմաններում տրանսպորտային, ինչպես նաև մշակութային ծրագրերի (թանգարաններ, պատկերասրահներ և այլ մշակութային կառույցներ այցելության) ծախսերը։

Հայտը լրացնել այստեղ։ Կոնտակտային անձ՝ Նատալյա Կոնաշենկովա, «Դելովոյ» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հեռախոսահամար՝ 0079273762565։ Էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *