Արտասահմանյան լրագրողների հետ աշխատելու հնարավորություն

«Պերսպեկտիվի»-ին («Հեռանկարներ») հրավիրում է խմբագրություններում աշխատող և ազատ գրաֆիկով աշխատող լրագրողներին և բլոգերներին Կենտրոնական Ասիայից, Արևելյան Եվրոպայից, Ռուսաստանից, Կովկասից՝ մասնակցելու «Միջսահմանային լրագրություն» ծրագրին:

Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա հեռակա ուսուցման և սեմինարի, որը հետագայում նրանց կօգնի համատեղ պատմություններ ստեղծել: Հետազոտությունների համար անհրաժեշտ ուղևորությունների ծախսերը հատուցելու է կազմակերպությունը:

Աշխատելով թիմերում մասնակիցները կարող են ստեղծել նաև առանձին նախագծեր: Թեմաները կարող են տարբեր լինել, օրինակ փախստականների և միգրացիոն ճգնաժամեր, կլիմայի փոփոխություններ, սննդամթերքի արտադրություն և արտահանում, ներմուծում, լրատվամիջոցներ կամ քաղաքացիական հասարակություն:

Հայտում լրագրողը պետք է գրի իր մասնագիտական հետաքրքրությունների մասին, որպեսզի մենթորները կարողանան արդյունավետ աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին և խմբային: Խմբային աշխատանքի դեպքում մասնակիցը պետք է իր գաղափարներով զարգացնի արդեն առաջադրված թեման կամ ինքն առաջարկի պատմություն:

Ընտրված մասնակիցների ճանապարհածախսի, կացության, ինչպես նաև ծրագրի մեկնարկի և փակման երկուօրյա սեմինարների համար կվճարի ծրագիրը:

Աշխատանքային լեզուն ռուսերենն է, թարգմանություն նախատեսված չէ: Կարող են դիմել այն լրագրողները, որոնք ունեն նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ: Դիմումների վերջնաժամկետը սույն թվականի մարտի 4-ն է: Լրագրողը պետք է կցի իր աշխատանքներից, ինչպես նաև խմբագրության աջակցության նամակը:

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *