Մեկնարկում է Հայաստանում գործող, համատեղ կինոարտադրությամբ հետաքրքրված պրոդյուսերների աշխատարանը:
«EAVE ON DEMAND ՀԱՅԱՍՏԱՆ 2018» եռօրյա ինտենսիվ աշխատարանն անցկացվելու է «Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնողներ» (EAVE) կազմակերպության միջազգային որակավորում ունեցող մասնագետների կողմից: Այն տեղի կունենա Հայաստանում ապրիլի 12-16-ը և կընդգրկի 6 հայաստանցի պրոդյուսերների:
EAVE-ը զբաղվում է պրոդյուսերների մասնագիտական վերապատրաստմամբ, նախագծերի զարգացմամբ և աշխատում է գործընկերների համաշխարհային ցանցի հետ՝ խրախուսելով փորձի և հմտությունների փոխանակումը:
Այս աշխատարանը նախաձեռնել է նորաստեղծ «Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը»՝ նպատակ ունենալով աջակցել անկախ կինոարտադրողների լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերին:
Այդ ակումբը սկզբունքորեն չի ձևակերպել իր կարգավիճակը՝ գերադասելով բաց ու անկախ աշխատող ակումբի ձևաչափը:
Պրոդյուսերները հայաստանյան կինոյի ամենաթույլ օղակն են, քանի որ շատ հաճախ կինոպրոցեսի կարգավորումն ու համատեղ արտադրողների հետ շփումը արգելակվում է հենց պրոդյուսերների թերի պատրաստվածության պատճառով:
Այս աշխատարանը կօգնի լրացնել բացը:
Աշխատարանի ֆինանսավորումն ապահովում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը, որը կինոլորտը դիտարկում է որպես փոքր ու միջին բիզնեսի զարգացման հնարավորություն:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:
Աշխատարանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և նշված փաստաթղթերի հետ միասին այն ուղարկել [email protected] հասցեին:
Առավել մանրամասն ծրագրին հնարավոր է ծանոթանալ այստեղ և ներբեռնել դիմում-հայտը: Աշխատանքային լեզուն անգլերենն է, իսկ դիմումների վերջնաժամկետը հունվարի 22-ը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: