Դասընթաց տվյալների լրագրության մասնագետների համար

Լրագրողների համար միջազգային կենտրոնը (The International Center for Journalists) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տվյալների լրագրությամբ զբաղվող մասնագետներին հրավիրում է դասընթացի: Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծ» ցանցի հետ, որտեղ միավորված են տարածաշրջանի հետաքննող լրագրողական կենտրոնները՝ մասնագիտացած կառավարման և արդյունաբերության ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման թեմաներով:

Դասընթացը կօգնի վերապատրաստման միջոցով յուրացնել տվյալների հետ աշխատելու նոր գործիքներ:

Դասընթացին դիմելու պահանջներն են.

  • Տվյալների լրագրության փորձ,
  • Տվյալների հավաքագրման, մաքրման, վերլուծության և օգտագործման մեթոդների մասին գիտելիքներն այլոց փոխանցելու ունակություն,
  • Մեդիայի և գործընկերների հետ համագործակցելու գերազանց հմտություններ,
  • Հաղորդակցական գործիքների օգտագործման փորձ,
  • Ընթացիկ նոր  նախագծերում, նյուզրումներում, տվյալների լրագրության թիմերում աշխատելու հմտություններ,
  • Գրավոր և բանավոր անգլերենի իմացություն և այլն:

Դասընթացը սկսվելու է 2018թ-ի փետրվարին: Օնլայն հայտը կարող եք լրացնել այս հղումով  մինչև սույն թվականի հունվարի 31-ը: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեով:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *