Դրամաշնորհ և մենթորություն հայաստանցի լրագրողների համար Վրաստանում

Վրաստանում Մուլտիմեդիա կրթական կենտրոնը (MEC) ընդունում է հայտեր Հայաստանի լրատվամիջոցներից: 20 ամիս տևողությամբ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանից ընտրված 5 լրատվամիջոցներին մեծացնել իրենց առցանց լսարանն ու կոմերցիոն եկամուտները՝ դիվերսիֆիկացնելով մուլտիմեդիա արտադրությունը, էֆեկտիվ կառավարելով ինտերնետային թրաֆիկը՝ կայքում գովազդների տեղադրման համար ստեղծելով տարբեր հնարավորություններ: Այս կետերի իրականացման համար ծրագրով նախատեսվում է թրեյնինգ, փոքր դրամաշնորհներ, բուն արտադրական գործընթացում մենթորություն:

Ընտրված լրատվամիջոցները պետք է վրացի գործընկերների հետ համատեղ ուսումնասիրված և խորքային մուլտիմեդիա պատմություններ ստեղծեն: Ծրագիրը կօգնի երկու հարևան երկրների լրատվամիջոցներին համագործակցել, մուլտիմեդիա ու թվային մարկեթինգի ոլորտում փոխանակել իրենց կուտակած փորձը:

Հայտ կարող են ուղարկել ինչպես տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, այնպես էլ՝ հեռուստառադիոընկերությունները: Մասնակցության համար կարևոր է.

  • Լրատվամիջոցը անկախ լինի քաղաքական և բիզնես ազդեցություններից,
  • Ունենա մուլտիմեդիա գործիքներով կայք,
  • Կարողանա հետևել իր ինտերնետային թրաֆիկին,
  • Բովանդակությունը հասանելի լինի բացի հայերենից նաև անգլերենով կամ ռուսերենով,
  • Ունենա առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
  • Բովանդակություն ստեղծող առնվազն 8 աշխատակից,
  • Ունենա տեխնիկական հնարավորություններ մուլտիմեդիա պատմությունների նկարահանման և խմբագրման համար,
  • Ունենա հետաքրքիր գաղափար վրացական մեդիայի հետ իրագործման համար:

Ծրագիրն իրականացվելու է Վրաստանում երեք փուլով: Հայաստանից կընտրվեն 2 մասնակից՝ յուրաքանչյուր լրատվամիջոցից: Համատեղ գաղափարն իրականացնելու համար Հայաստանի մասնակիցների համար նախատեսված է 5000 դոլար, Վրաստանի մասնակիցների համար 2000 դոլար:

Կենտրոնը հոգալու է Հայաստանի մասնակիցների ճանապարհի, կեցության, սննդի ծախսերը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 30-ն է, ժամը 17:00-ը: Աշխատանքային լեզուն ռուսերեն է:

Ստորագրված և կնքված PDF ֆորմատով  հայտը պետք է ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեով: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ 00 995 32 2251 895 հեռախոսահամարով:

Մասնակցության հայտում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները.

  • Կոնտակտային տվյալներ
  • Կազմակերպության մասին հիմնական տեղեկություններ
  • Լրատվամիջոցի համառոտ պատմություն
  • Ֆինանսական կայունություն
  • Համատեղ իրականացվող գաղափարի նկարագրություն
  • Տեխնիկական հնարավորություններ

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *