Ինչպե՞ս ստեղծել հեռուստասերիալ, որը կսիրեն, կդիտեն և չեն բողոքի։ Կա՞ն արդյոք սերիալի սցենար ստեղծելու ոսկե կանոններ։ Ինչպե՞ս է ազդում թվային միջավայրը հեռուստատեսային այս ժանրի զարգացման վրա։
Սցենարիստներին, ռեժիսորներին, պրոդյուսերներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են այս հարցերի պատասխանները, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մասնակցել դրամատուրգ, սցենարիստ, սցենարական աշխատանքի դասախոս Ալեքսանդր Մոլչանովի «Հեռուստասերիալ․ երեկ, այսօր և վաղը» վարպետության դասին։
- Oրը՝ երկուշաբթի, նոյմեբերի 20, 2017
- Ժամը՝ 14:00-18։00
- Lեզուն՝ ռուսերեն
- Կազմակերպիչ/անցկացման վայր՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս Հայաստան), հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ։
Վարպետության դասը բաց է հետաքրքրված բոլոր անձանց համար։ Մանրամասների համար միացեք միջոցառման ֆեյսբուքյան էջին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք ՝ Մանե Գրիգորյանին, հեռ.՝ 010 583620 (131) կամ գրեք [email protected] էլ․ հասցեով:
Խորհրդատուի մասին տեղեկություններ․ Ալեքսանդր Մոլչանովը մասնակցել է բազմաթիվ սերիալների ստեղածագործական աշխատանքներին։ Նրա սցենարներով են նկարահանվել «Захватчики», «Кости», «Москва, центральный округ», «Час Волкова», «Побег», «Черчилль», «Салам, Масква» և մի շարք այլ սերիալներ, «Золотые яйца» և «Затмение» անիմացիոն ֆիլմերը։
Ալեքսանդր Մոլչանովն ավարտել է Կինեմատոգրաֆի համամիութենական պետական ինստիտուտը և ամերիկյան UCLA (University of California, Los Angeles) համալսարանը:
Որպես սցենարական աշխատանքի խորհրդատու՝ աշխատել է Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր հեռուստաընկերությունների հետ։ 14 գրքերի, բազմաթիվ դասընթացների և պիեսների հեղինակ է։ Նրա «Մարդասպանը» պիեսը բեմադրվում է Ռուսաստանի և Եվրոպայի ավելի քան 30 թատրոններում:
Մոլչանովը դասավանդել է Կինեմատոգրաֆի համամիութենական պետական ինստիտուտում, Կինոյի մոսկովյան դպրոցում և այլ կինոդպրոցներում։ Ռուսաստանի առաջին օնլայն կինոդպրոցի հիմնադիրն ու ղեկավարն է։
Վարպետության դասն անց է կացվում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: