Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան հայտարարում է խտրականության հիմնախնդիրների վերաբերյալ «Իմ հավասարության պատմությունը» խորագրով էսսեների և լուսանկարների մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային, գենդերային, ազգային, կրոնական և այլ սահմանափակումների։
Անհրաժեշտ է միայն ստեղծագործական միտք, համարձակություն ու ձեր կարծիքը կիսելու ազատություն, որոնց շնորհիվ հասանելի կդարձնեք ձեր պատմությունը՝ խտրականության, ձեզ երբևէ մտահոգած անհավասարության կամ այն հաղթահարելու հաջողության մասին:
Մասնագիտական հանձնաժողովը կընտրի երկու անվանակարգերում լավագույն աշխատանքները։
Ընտրության չափանիշներն են՝
1. նյութը պետք է լինի հանրամատչելի,
2. ներկայացվի խտրականության, իրավահավասարության, տարբեր ոլորտներում հավասարության հիմնահարցերը,
3. չպետք է պարունակի մարդու արժանապատվության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքի տարրեր,
4. պետք է պահպանի անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանք,
5. պետք է պահպանվի հեղինակային մոտեցումը:
Մրցույթի տեխնիկական պահանջներն են՝
- Էսսեները՝ 400 – 800 բառի սահմաններում
- Լուսանկարները՝ JPEG ֆորմատով (1000 -ից px ավել):
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողներին կհանձնվեն վկայագրեր և դրամական պարգևներ․
1-ին տեղ՝ 200․000 դրամ,
2-րդ տեղ՝ 100․000 դրամ,
3-րդ տեղ՝ 50.000 դրամ:
Վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանող էսսեներն ու լուսանկարները մրցույթի ընթացքում, մասնակցի համաձայնության դեպքում՝ կհրապարակվեն Կոալիցիայի կայքէջում և կտարածվեն Կոալիցիայի Ֆեյսբուքյան էջով։
Յուրաքանչյուր անվանակարգում առավելագույն դրական արձագանքներ (լայքեր և կիսումներ հավաքած) մեկական նյութի հեղինակ կարժանանա խրախուսական մրցանակի։
Ձեր նյութերը կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին կամ անձամբ ներկայացնել Կոալիցիայի գրասենյակ՝ ք. Երեւան, Մ. Խորենացի 15, Էլիտ պլազա բիզնես կենտրոն, 1B2 սենյակ հասցեով:
Նյութերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ. նոյեմբերի 20-ը՝ ժամը 18։00-ն։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Կոալիցիայի գրասենյակ 060 657307 հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ փոստին․ [email protected]:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: