Մեդիագրագիտության դասընթաց Գերմանիայում

«Moldova-Institut Leipzig»-ը հայտարարում է հայտերի մրցույթ նոր դասընթացի ու ձմեռային դպրոցի համար: «Վիզուալ գրագիտության ու դեմոկրատական համախմբման աջակցություն» նախագիծը իրականացվում է Գերմանիայի դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը Լայպցիգում և Բեռլինում կանցկացվեն բանախոսություններ, բանավեճեր և այցեր խմբագրություններ, որոնց նպատակը մեդիագրագիտության զարգացումն է, մեդիա ուղերձների ու վիզուալ արտադրանքի վերլուծությունը (պատմական լուսանկարների մեկնաբանումը):

Ինչպե՞ս գործածել քննադատական մտածողությունը հասկանալու համար վիզուալ նյութերի համատեքստը, սուբյեկտիվ գործոնը, մանիպուլյացիաների առկայությունը և «իրականի» ու «ճշմարիտի» սահմանները:

Նախատեսված է նաև մշակութային ծրագիր: Կազմակերպիչները հոգալու են բոլոր ծախսերը: Մասնակիցների սեփական ներդրումը կազմելու է մոտ 50 եվրո:

Հայտեր կարող են ներկայացնել լրատվամիջոցների աշխատակիցները, ուսուցիչները, դասախոսները և այն մարդիկ, որոնց համար կարևոր է մեդիագրագիտությունը:

Աշխատանքային լեզուն գերմաներենն է՝ ռուսերենի թարգամանությամբ: Ծրագրի մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *