Մրցույթ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների լրագրողների համար

Արևելյան գործընկերության Քաղաքապետերի դաշնագրի (CoM East) նախագիծը հայտարարում է լրագրողական հոդվածների մրցույթ էներգաարդյունավետության, կլիմայի փոփոխության հետևանքների և դրանց մեղմացման կամ դրանց հարմարվելու ուղիների մասին: Քաղաքապետերի դաշնագրի (CoM East) նախագիծը հրավիրում է Արևելյան գործընկերության երկրներում գործող լրագրողներին մրցույթի շրջանակներում ներկայացնել իրենց հոդվածները կամ ռեպորտաժները: Նյութերի ներկայացման վերջնաժամկետն է ՝ հոկտեմբերի 30-ը:

Մրցույթի հաղթող կճանաչվեն Արևելյան Գործընկերության անդամ-երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ադրբեջանի ու Մոլդովայի 25 լրագրող՝ 5 մասնակից յուրաքանչյուր երկրից և 25 լրագրող Ուկրաինայից:

Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցել նոյեմբերին Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում կայանալիք երկօրյա Միջազգային մեդիա սեմինարին, որը նվիրված կլինի կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության միջոցառումների, CO2 նվազեցման և էներգաարդյունավետության բարձրացման հարցերին: Հանդիպման ընթացքում ԵՄ Արևելայն Գործընկերության երկրների զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կծանոթանան վերոհիշյալ խնդիրների լուծման շուրջ ներկա իրավիճակին, կքննարկեն հանրային իրազեկման մարտահրավերները:

Մրցույթի նպատակն է ընտրել էներգետիկայի և բնապահպանության հարցերով հետաքրքված 25 լրագրող Ուկրաինայից և հնգական լրագրող Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից եւ Մոլդովայից, ԵՄ Արևելյան Գործընկերության Մեդրա Սեմինարում մասնակցության համար: Մրցույթը ուղղված է խրախուսելու տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների, ռադիոյի և հեռուստատեսության լրագրողների հետաքրքրվածությունը Քաղաքապետերի Դաշնագրի ստորագրող տեղական համայնքների կողմից իրականացվող կայուն էներգետիկայի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Մրցույթին կարող են ուղարկվել հետևյալ ձևաչափի հրապարակումներ.

• տպագիր և ինտերնետային ԶԼՄ-ների լրագրողներ՝ Հեղինակային հոդված *.doc ֆորմատով (առավելագույնը 7000 նիշ);

• Հեռուստա/ռադիո տեսանյութեր սկավառակով կամ նյութը բեռնելու հղումով, ինչպես նաև նյութի սղագիրը *.doc ֆորմատով:

Բոլոր նյութերը պետք է ներկայացվեն մինչ 2017 թվականի հոկտեմբերի 30-ը էլեկտրոնային նամակի տեսքով: Նամակը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected] և [email protected]: 2017 թվականի հոկտեմբերի 30-ից հետո ուղարկած նյութերը մրցույթում չեն մասնակցի:

Մրցույթին մասնակցելու համար նյութերը պետք է ներկայացվեն ակնարկի ձևով, «մարդկային պատմության» ձևաչափով, որտեղ թեմային անդրադառնում է ակնարկի հերոսը կամ ինքը՝ հեղինակը): Հոդվածների թեմաները պետք է լուսաբանեն Արևելյան գործընկերության երկրներում էներգիայի արդյունավետության և կլիմայի փոփոխության խնդիրները:

Մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր նյութերը կհրապարակվեն Facebook- ի էջում: Նյութերի գնահատումը տեղի կունենա 2017 թ. հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 3-ը: Արդյունքները կամփոփվեն ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի նոյեմբերի 6-ը- և կհրապարակվեն ծրագրի կայքէջի հասցեով և ծրագրի ֆեյսբուքյան էջում: Հաղթողները կտեղեկացվեն անհատապես:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *