Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում 2017թ.-ի հոկտեմբերի 20-21-ը կազմակերպում են դասընթաց լրագրողների համար՝ «Մարդասիրական հիմնախնդիրները և դրանց լուսաբանումը» թեմայով:
Կներկայացվի ԿԽՄԿ-ի առաքելությունը և մարդասիրական գործունեությունը ի նպաստ հակամարտություններից և բռնության այլ իրավիճակներից տուժածների, մասնավորապես՝ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց, անհայտ կորածների և նրանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքների քաղաքացիական բնակչությանը: Կքննարկվեն զինված հակամարտություններում լրագրողների հատուկ կարգավիճակին և պաշտպանությանն առնչվող հարցեր, հակամարտությունների և դրանց հետևանքների լուսաբանման իրավական ու էթիկական խնդիրներ։ Կլինեն իրավիճակային վերլուծություններ՝ փորձագետների մասնակցությամբ։
Դասընթացի տեսական մասն ավարտելուց հետո՝ հոկտեմբերի 23-24-ին մասնակիցները կմեկնեն երկօրյա լրագրողական շրջայցի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ։ Լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալու բնակիչների հոգսերին և ԿԽՄԿ-ի իրականացրած ու ընթացիկ ծրագրերին, որոնք ուղղված են որոշ առաջնային խնդիրների, այդ թվում՝ անվտանգության, հողատարածքների և մաքուր ջրի հասանելիության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը։
Դասընթացը կանցկացվի Երևանում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում։ Մարզերից եկած լրագրողների ճանապարհածախսը և կեցության ծախսը կհոգան կազմակերպիչները։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017թ․-ի հոկտեմբերի 15-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել համառոտ կենսագրական (CV) և հակիրճ հիմնավորումով նամակ՝ թեմայի (Subject) տողում նշելով ICRC Training բառերը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Մանե Գրիգորյանին, հեռ.՝ 010 58 36 20 (131) կամ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակություն` Հասմիկ Գալստյանին, հեռ.՝ 010 29 74 15 (124) կամ այցելել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ֆեյսբուքյան էջ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: