Բաց տվյալներն օգտագործելու գաղափարների մրցույթ

Մասնակցեք Սևծովյան տարածաշրջանում բաց տվյալների օգտագործման մարտահրավերի հաղթահարման համար գաղափարների «Տվյալների նախարարություն» մրցույթին: Ընդունվում են հայտեր Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից: Ընտրվածները հնարավորություն կունենան իրենց գաղափարները ներկայացնել Վրաստանում DataFest Tbilisi-ի շրջանակներում, նոյեմբերի 16-17-ին:

Մասնակիցները նորարար մեթոդներով և գործիքներով պետք է լուծումներ առաջարկեն ինչպես զարգացնել բաց տվյալների վրա հիմնված MIT լիզենցավորված գործիքը: Այն տվյալների բաց հարթակ է, որի նպատակն է բարելավել տեղական համայնքների կյանքն ու բարձրացնել մարդկանց մասնակցությունն այն օգտագործելու տեսանկյունից:

Երեք հաղթող թիմերը կստանան մինչև 2500 դոլար մրցանակ, մենթորության և ցանցային հնարավորություններ՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 30-ն է: Մնացած մանրամասներին ծանոթացեք այս հղումով:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *