Տեխասի (Էյ ընդ Էմ) համալսարանի «Հակամարտության և զարգացում» կենտրոնը ուսանող ֆոտոլրագրողների համար սահմանել է մինչև 5000 դոլարի չափով դրամաշնորհ: Նրանք լուսանկարների միջոցով պետք է անդրադառնան հակամարտության գոտիների խնդիրներին: Նախկինում հաղթած ուսանողները եղել են Թուրքիայում, Նիգերիայում, Քենիայում, Հաիթիում, Եթովպիայում և այլ երկրներում:
Հետաքրքրության հայտի վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 30-ն է: Հայտում պետք է մանրամասն նկարագրել նախատեսված ճամփորդությունը, ֆոտոպատմության պլանը, խնդիրները, ստացված աշխատանքի առաջխաղացման ճանապարհը, բյուջեն և այլն: Հայտը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Դրամաշնորհ ստացած ուսունողներն իրենց աշխատանքի կատարումը սկսելու են 2018թ-ին: Մնացած մանրամասներին ծանոթացեք այս հղումով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: