Թվային հաղորդակցության դասընթացի հնարավորություն Ամերիկայում

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության մասնագետները կարող են իրենց հայտերն ուղարկել ամերիկյան ֆինանսավորմամբ «Թվային հաղորդակցության ցանցին»:

Մասնակիցները երեք շաբաթ կանցկացնեն Ամերիկայում՝ դառնալով Թվային Հաղորդակցման Ցանցի (Digicomnet) անդամ, որտեղ ներգրավված են գաղափարներներով, և գործիքներով օժտված ավելի քան 3600 նորարար մասնագետներ ամբողջ աշխարհից, ովքեր ստեղծում են արդյունք լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործարարության և կառավարության համար։

Ընտրելու են թվային հաղորդակցման 16 լավագույն մասնագետներին, ովքեր կմեկնեն Միացյալ Նահանգներ՝ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած երիտասարդ մասնագետների հետ մասնակցելու 18 օր տևողությամբ բարձրակարգ դասընթացին։ Դիմել կարող են հաղորդակցման մասնագետներն, ովքեր ունենան լրագրողական (ավանդական կամ ժամանակակից) կամ ձեռներեցության փորձ մեդիա, հաղորդակցման, ոչ առևտրային կազմակերպություններում, կառավարությունում կամ հասարակական շարժումներում։ Առաջնայնությունը տրվելու է այն մասնակիցներին, որոնք հետաքրքրված են զարգացնել իրենց արտադրանքն՝ օգտագործելով թվային հաղորդակցության նորագույն գործիքները:

Ծրագրի կայունությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մասնակիցները կստեղծեն և կիրականացնեն անհատական ծրագրեր իրենց երկրներում:

Մասնակցության բոլոր ծախսերը հոգալու է կազմակերպությունը (ճանապարհորդություն, հյուրանոց, տրանսպորտ, մշակութային ակտիվություն, սնունդ):

    Անհրաժեշտ պայմաններն են.

  •     Անգլերենի իմացություն
  •     Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  •     Լայն և բազմազան լսարանին տեղեկատվության տարածման ունակություն

Դիմումները պետք է լրացնել անգլերենով, վերջնաժամկետը սույն թվականի հոկտեմբերի 28-ն է:

Ծրագրի մասին այլ մանրամասներին և օնլայն հայտին կարող եք ծանոթանալ այս հղումով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *