Լրագրողական շրջայցեր մարզերում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է լրագրողական այցելություններ (մեդիատուր) Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում: Լրագրողների ոչ մեծ խմբով լինելու ենք գյուղական դպրոցներում, բուժհաստատություններում, խնամքի կենտրոններում և hետազոտելու ենք մարզերում կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների հետ կապված խնդիրները:

Այցելությունների նախնական գրաֆիկը հետևյալն է․

Սեպտեմբերի 14-15 Շրջայց Լոռու մարզում (Վանաձոր, հարակից գյուղեր)։ Թեման՝ երեխաների կրթությունը և խնամքը մարզերում․ գյուղական դպրոցներ, կրթությունից դուրս մնացած երեխաներ, երեխաների խնամքի հաստատություններ, վերակազմակերպվող գիշերօթիկ դպրոցներ, մանկատներ։

Սեպտեմբերի 20 Շրջայց Արմավիրի մարզում։ Թեման՝ գործազրկությունն ու սոցիալական խնդիրները մարզում։

Սեպտեմբեր 27-28 Շրջայց Գեղարքունիքի մարզում (Մարտունի, Վարդենիս, հարակից գյուղեր)։ Թեման՝ առողջապահական և սոցիալական ծառայությունների որակը․ գյուղական ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, ինտեգրված սոցիալական ծառայություններ։

Շրջայցերին կարող են մասնակցել տարբեր լրատվամիջոցների լրագրողներ, նկարահանող խմբեր։ Կազմակերպչական հարցերը և ծախսերը (տրանսպորտ, հյուրանոց, սնունդ) հոգում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:

Եթե ցանկանում եք միանալ մեդիա շրջայցերի խմբին, մինչև սեպտեմբերի 11-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեք կենսագրական (CV) և ձեր հեղինակած նյութերից երեքի հղում: Կարող եք մասնակցել ինչպես բոլոր այցելություններին, այնպես էլ՝ դրանցից միայն մեկին կամ երկուսին։ Խնդրում ենք՝ նամակի մեջ նշեք այդ մասին։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն՝ Նարինե Սաֆարյանին, հեռ.՝ 010 583620 (119) կամ գրեք [email protected] էլ․ հասցեով:

Մեդիա շրջայցերը կազմակերպվում են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *