«ADAMI երկխոսություն-Երևան». hայտերի ընդունման hայտարարություն

Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակը ընդունում է տեսա-նախագծերի Հայտեր`մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության թեմաներով, նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվելիք «ADAMI երկխոսություն-Երևան» միջազգային գիտաժողովի ծրագրին մասնակցելու համար։ Գիտաժողովը կազմակերպված է Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործընկերությամբ: Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը ներկայացնող հեռուստալրագրողներ, խմբագիրներ և ռեժիսորներ, որոնք զբաղված են տարբեր ձևաչափի ֆիլմերի, ռեպորտաժների կամ հեռուստասյուժեների պատրաստմամբ։

«ADAMI երկխոսություն-Երևան» գիտաժողովը ընդունում է արտադրության տարբեր փուլերում գտնվող նախագծերի հայտեր` մտահղացումից մինչև մոնտաժ: Հայտերում պետք է նկարագրված լինեն նախագծի թեման, հերոսները և կոնցեպտը։ «ADAMI երկխոսություն-Երևան» գիտաժողովը անցկացվում է ստեղծագործական արվեստանոցի ձևաչափով` եվրոպացի փորձագետների և մասնակից երկրների ներկայացուցիչների միջև։ Գիտաժողովի կարևոր նպատակն է երկխոսության միջավայրի ձևավորումը` տարածաշրջանի մշակութային բազմազանությունը վիզուալ մեդիայի միջոցով ցուցադրելու համար, ինչպես նաև Արևելյան Գործընկերության երկրների հեռարձակողների, կինո կամ տեսպատկերային գործիչների ու նրանց եվրոպացի գործընկերների միջև մասնագիտական ցանցի ստեղծումը։

Մասնակիցները ներկայացնում են իրենց նախագծերը գիտաժողովում` բանավոր, 5-7 րոպե տևողությամբ պրեզենտացիայի տեսքով, ֆիլմի թրեյլերի կամ որևէ էպիզոդի (առկայության դեպքում) ցուցադրությամբ։ Համատեղ քննարկումներում որոշվում են ֆիլմի իրականացման ուղիները, վիզուալ ու թեմատիկ կոնցեպտը: Համատեղ աշխատանքի նպատակն է` նախագծերի ընդհանուր կոնցեպտի և դրամատուրգիական կառուցվածքի վերլուծությունը, նկարահանման և մոնտաժի հարցերում փորձագետների առաջարկների բարձրաձայնումը:

Ավարտված տեսանյութերը «ADAMI երկխոսություն-Երևանի» մասնակիցները կարող են ներկայացնել ADAMI մրցանակաբաշխությանը, որի անցկացումը նախանշված է 2018թ-ին Քիշնևում։ «ADAMI երկխոսություն-Երևանի» փորձագետների թվում են կինովավերագրող Վիտալի Մանսկին (Լատվիա-Ռուսաստան) և պրոդյուսեր, ռեժիսոր Անջեյ Կլամտը (Գերմանիա)։ Գիտաժողովի մոդերատորն է կինովավերագրող Իռենե Լանգեմանը։

«ADAMI երկխոսություն-Երևան»

– Ժամկետ` նոյեմբեր 4-5, 2017թ.

– Վայր` Երևան, Հայաստան – Աշխատանքային լեզուներ` ռուսերեն, անգլերեն – Հայտերի ընդունման վերջնաժամկետ` սեպտեմբեր 20, 2017թ

– Մասնակցության արժեք` 500 եվրո, սակայն ամենաուշագրավ նախագծերի հեղինակներին կհատկացվի կրթաթոշակ։ Հայտերի ներկայացումն անվճար է։

– Մասնակցության արժեքը ներառում է ճանապարհածախսը, հյուրանոցը և սնունդը: Խնդրում ենք լրացնել և ուղարկել Մասնակցության Հայտը ոչ ուշ, քան մինչև 2017թ-ի սեպտեմբերի 20-ը:

Ընտրված հայտատուները և կրթաթոշակի արժանացած նախագծերի հեղինակները կտեղեկացվեն 2017թ-ի հոկտեմբերի 5-ին։

ADAMI մեդիա մրցանակ

ADAMI մեդիա մրցանակը բազմազանությունը համարում է մեր հասարակության հիմնական արժեքը: Մենք վստահ ենք, որ Զանգվածային լրատվական միջոցները (ԶԼՄ) կարևորագույն դերակատարում ունեն հասարակական հարաբերությունների ձևավորման գործում և բազմազանության դրական լուսաբանման միջոցով ԶԼՄ-ները կարող են նպաստել հասարակության տարբեր խմբերի խաղաղ համակեցությանը: Մեր մրցանակը նպատակ ունի խրախուսելու ԶԼՄ- ներին ատելության և ամբարտավանության գաղափարների դեմ նրանց պայքարում, ինչպես նաև ստեղծել հարթակ մեր տարածաշրջանի մասնագետների միջև փորձի փոխանակման և համագործակցության համար:

ADAMI մեդիա մրցանակը ֆինանսական աջակցություն է ստանում Գերմանիայի Արտաքին Գործերի նախարարության և ProCredit հոլդինգի կողմից, գործընկերների թվում են Եվրոպայի Հեռարձակողների Միությունը (EBU), Deutsche Welle Ակադեմիան, Արևելաեվրոպական Հետազոտությունների Գերմանական Ընկերակցությունը (DGO): ADAMI-ին աջակցում են այնպիսի մեդիա գործընկերներ, ինչպիսիք են Ֆրանս- գերմանական մշակութային ARTE, Գերմանական ZDF և MDR հեռուստաալիքները:

ADAMI մեդիա մրցանակը Գերմանական ոչ առևտրային Forschungs gruppe Modell projektee. V. Կազմակերպության նախաձեռնությունն է: Հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել այս հղումով


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *