Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծ

Հրանտ Դինք հիմնադրամը համագործակցելով Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ շարունակում է խրախուսել փակ սահմաններից այն կողմ երկու հարևան երկրների մարդկանց և հաստատությունների միջև կապերի հաստատումը և ոլորտային գիտելիքների փոխանակումը։

2017-2018թթ.-ին Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծը հնարավորություն կտա 10 մասնագետի` Հայաստանից և Թուրքիայից, 4-8 ամիսների ընթացքում ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում:

Փորձի փոխանակման նախագիծը կշարունակի աջակցել ծրագրերի այնպիսի ոլորտների շրջանակներում, որտեղ նկատվում է փորձի փոխանակման և կայուն համագործակցության կարիք, այդ թվում գիտության, քաղաքացիական հասարակության, ձեռներեցության, մեդիայի և հաղորդակցության, մշակույթի և արվեստի, ճարտարապետության և դիզայնի, խոհարարության, թարգմանչական գործի/լեզվի ուսուցման, իրավագիտության, առողջապահության և բժշկության ոլորտներում:

Լրագրողներին ու մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներին հյուրընկալող կազմակերպություններն են`

TRT World-ը, Թուրքական անգլալեզու հանրային ռադիոհեռուստաընկերությունը, որը հետաքրքրված է համագործակցել հայաստանցի պրոդյուսերների ու հարցազրույցներ վարողների հետ,

CNN Turk 24-ժամյա լրատվական հեռուստաընկերությունը, որին անհրաժեշտ է թրքախոս լրագրող Հայաստանից,

Dunya Newspaper ֆինանսներին ու բիզնեսին անդրադարձող օրաթերթը, որը պատրաստ է համագործակցել միջազգային տնտեսական ու քաղաքական թեմաներով հետաքրքրված հայաստանցի լրագրողների հետ:

2017-2018թթ.-ին 37 կազմակերպություն Թուրքիայից և 33 կազմակերպություն Հայաստանից սպասում են հարևան երկրի մասնագետների դիմումներին։ Բացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջադրված փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները կարող են նաև առաջարկել ծրագրերի` իրենց սեփական նախագծի գաղափարները:

Փորձի փոխանակման նախագիծը բաց է Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիների և Հայաստանում կամ Թուրքիայում կացության իրավունք ունեցող մասնագետների համար: Դիմումները ընդունվում են մինչև 2017թ.-ի օգոստոսի 7-ը:

Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար դիմեք նախագծի համակարգողներ Արմենուհի Նիկողոսյանին կամ Զեյնեփ Սունգուրին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *