Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է ճամփորդական դրամաշնորհների մրցույթ հետաքննող լրագրողների համար։
Մրցույթն անցկացվում է «Մեդիան քաղաքացիաների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում և նպատակ ունի աջակցել Հայաստանում հետաքննական լրագրության զարգացմանն ու լրագրողների անդրսահմանային/միջազգային համագործակցությանը։
Մրցույթի արդյունքում ընտրված 3 լրագրողներ հնարավորություն կունենան փորձի փոխանակման ծրագրի շրջանակում այցելել Մերձբալթյան երկրների, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի լրատվամիջոցներ և հետաքննական լրագրության կենտրոններ, մասնակցել խմբագրության աշխատանքներին, կատարել հետազոտություններ, իրականացնել համատեղ հետաքննություններ և այլն։
Ճանապարհածախսը և կեցության ողջ ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Այցի ժամկետները կհամաձայնեցվեն հյուրընկալող խմբագրությունների հետ։
Դրամաշնորհ ստացած լրագրողները կարող են ընտրել հյուրընկալող խմբագրություններ ՄՆԿ-ի առաջարկած ցանկից կամ իրենք առաջարկել այն լրատվամիջոցը, որի հետ կցանկանան համագործակցել (եթե ունեն գործընկերներ կամ աշխատանքային համագործակցություն տվյալ լրատվամիջոցի հետ):
Մրցույթին մասնակցելու պայմաններն են՝
- առնվազն 3 տարվա լրագրողական փորձ
- լրագրողական հետաքննությունների փորձ
- անգլերենի և/կամ հյուրընկալող խմբագրության ազգային լեզվի իմացություն
Այցի տևողությունն է 7-10 օր։
Դիմելու համար անհրաժեշտ է [email protected] հասցեին ուղարկել լրացրած հայտադիմումը, (որը կարող եք ներբեռնել այստեղից), հակիրճ կենսագրական (ռեզյումե), լրագրողական հետաքննության 3 հրապարակված/հեռարձակված աշխատանք (հոդված, ռեպորտաժ, ռադիոնյութ և այլն):
Նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որը կանցկացնի մասնագիտական հանձնաժողովը։
Մասնակցության դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017թ-ի սեպտեմբերի 17-ն է։
Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: