Ներառականությունը՝ COAF-ի մեդիա մրցույթի թեմա

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) հայաստանյան լրագրողների և լրատվամիջոցների համար հայտարարում է «Ներառականությունը Հայաստանում» թեմայով մրցույթի մեկնարկի մասին։

Ուսումնասիրվելու են 2017 թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված նյութերը և լուսանկարները տրված թեմայի շրջանակներում: Դիտարկվելու են հայաստանյան հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, առցանց լրատվամիջոցների և լրատվական գործակալությունների անդրադարձներն այս թեմային։

Անվանակարգերը երկուսն են՝

  • Ներառականության թեմայով ամենախորքային հրապարակումը
  • Ներառականության թեմայով ամենաազդեցիկ լուսանկարը

Ժյուրիի կազմը կհրապարակվի 2017 թ. դեկտեմբերին՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի մեդիա մրցանակաբաշխության օրը։

Հարցերի համար դիմել Հայաստանի մանուկներ հիմնադրամի Մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանին, Էլ. հասցե՝ [email protected] , Հեռախոս` 094 30 82 15


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *