«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կազմակերպում է կարողությունների զարգացման 2-օրյա դասընթաց լրագրողների համար՝ ՄԱԿ-ի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի վերաբերյալ: Մասնակիցները մասնավորապես կուսումնասիրեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 և 1820 բանաձևերը, որոնք ընդգծում և կարևորում են կանանց դերը հակամարտության կանխարգելման և հաղթահարման գործընթացներում, խաղաղ բանակցություններում և մարդասիրական աջակցության հարցում։ Այս բանաձևերը խրախուսում են նաև հետպատերազմական իրավիճակում խաղաղության և անվտանգության պահպանման աշխատանքներում կանանց հավասար ներգրավվածությունը։
Մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ վերը նշված բանաձևերի և դրանց կիրառման հարցում պետական պարտավորությունների, ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության կողմից այդ պարտավորությունների իրականացման ջատագովության վերաբերյալ:
Երկօրյա դասընթացը տեղի կունենա 2017 թվականի հուլիսի 22-23-ը Երևան քաղաքից դուրս: Անցկացման վայրի մասին կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դիմում-հայտը։ Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 15-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095-17-99-96 հեռախոսահամարով՝ Մարիամին կամ կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] :
Ծրագրի մասին մանրամասներ կարող եք իմանալ ՀԿ-ի կայքէջից ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: