Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են համատեղ դասընթաց լրագրողների համար՝ Բազմազանության և հանդուրժողականության խնդիրները մեդիայում թեմայով։
Դասընթացը կանցկացվի հուլիսի 18-19-ը Աղվերանում։
Մասնակիցները կծանոթանան Հայաստանում ապրող փոքրամասնությունների և խոցելի խմբերի խնդիրներին, նրանց վերաբերող օրենսդրական, հասարակական նախաձեռնություններին։ Կներկայացվեն բազմազանության և հանդուրժողականության թեմաներով լրագրողական աշխատանքների հաջողված օրինակներ, ձևաչափեր հայաստանյան և միջազգային մամուլից։ Կքննարկվեն խտրական վերաբերմունքի դրսևորումները աշխարհում և Հայաստանում, դրանց արտացոլումը լրագրողների հրապարակումներում, մեդիայի կարևոր դերակատարումը հասարակության համար զգայուն թեմաների շուրջ երկխոսություն ծավալելու հարցում, կարծրատիպերից զերծ, պատասխանատու և հավասարակռված լուսաբանման սկզբունքները։
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Այն կվարի Գերմանիայից հրավիրված փորձագետը, կլինեն նաև տեղացի փորձագետներ և հյուրեր։
Մասնակիցների տրանսպորտի և կեցության ծախսերը կհոգան կազմակերպիչները։
Դասընթացից հետո կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ այս թեմաներով լրագրողական աշխատանքների համար։ Մրցույթին մասնակցելու իրավունք կունենան միայն դասընթացին մասնակցած լրագրողները։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 27-ը [email protected] էլ.հասցեին ուղարկել համառոտ ինքնակենսագրական (CV) և դասընթացին մասնակցելու նամակ-հիմնավորում։ Եթե ունեք թեմայի վերաբերյալ հոդվածներ, հեռուստատեսային կամ ռադիոնյութեր, խնդրում ենք ուղարկել նաև դրանց ինտերնետային հղումները։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (Հեռ.՝ 010 583620) կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: