Մենք ենք մեդիան. Ադրիանե Օհանեսյան

Մայիսի 29-ին ժ. 13:00-15:00-ն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մենք ենք մեդիան» նախագծի շրջանակներում հրավիրում է ամերիկահայ ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանի հետ հանդիպմանը՝ ծանոթանալու հակամարտությունների գոտում աշխատելու փորձին և ստեղծած տպավորիչ ֆոտոպատմություններին:
Միջոցառումը տեղի կունենա Միրզոյան գրադարանում (հասցեն՝ Մհեր Մկրտչյան 10): 

Ադրիանեն 2012 թ-ին սկսել է թղթակցել Reuters -ին՝ ներկայացնելով Հարավային Սուդանի նորությունները լուսանկարների միջոցով: Ապա շարունակել է վավերագրել Հվ. Սուդանի քաղաքացիական պատերազմը, Բուրունդիի բախումները, Դարֆուրի հակամարտությունը, Սուդանի և Հվ. Սուդանի միջև հակամարտությունը՝ նավթի և սահմանագծման շուրջ: Ներկայում ապրում և աշխատում է Քենիայում: 

Նրա աշխատանքները տպագրվել են Al Jazeera, The Wall Street Journal, National Geographic, Time պարբերականներում: Ադրիանեի լուսանկարների առանցքում մեկուսացված և հուսահատ բնակչությունն է՝ զրկված ընտրության հնարավորությունից ու հարկադրված շարունակել կյանքը պատերազմական գոտում: Ադրիանեի ֆոտոշարքերը արժանացել են մի շարք պարգևների, այդ թվում՝ National Geographic-ի, World Press Photo-ի, Getty Images Emerging Photographers մրցանակներին:

Միջոցառման լեզուն անգլերենն է, կապահովվի թարգմանություն: 

#WeAreMedia և #ՄենքԵնքՄեդիան հեշթեգերով ենք նշում «Մենք ենք մեդիան» նախագծի վերաբերյալ գրառումները: Սա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նոր ձևաչափն է, որի շրջանակում Հայաստանում հյուրընկալում ենք նշանավոր մեդիա փորձագետների և այլ ոլորտների հայտնի մարդկանց տարբեր երկրներից:

Հարցերի դեպքում կարող եք զանգել 010 58 36 20 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ փոստի հասցեին: 

«Մենք ենք մեդիան» ձևաչափը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: #MICE


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *