tvapatum17_fb

Փողկապով, թե առանց փողկապի՝ «Թվապատում 2017» երկօրյա կոնֆերանսը սպասում է լրագրողական համայնքի բոլոր ներկայացուցիչներին: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ թվով չորրորդ «Թվապատում» կոնֆերանսը կանցկացվի 2017 թ-ի հունիսի 16-17-ին ISTC կենտրոնում (ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ):

Թեման

Այս տարի փորձելու ենք բացահայտել մեդիայի հաջողության գաղտնիքները թվային միջավայրում: Բանախոսությունների, քննարկումների ու գործնական հանդիպումների առանցքային թեման մեդիա մենեջմենթն է. մեդիայի փոփոխվող դիմագիծն ու գործառույթները, մոնետիզացիայի (գումար վաստակելու) նոր միջոցները, ժամանակակից մեդիա հարթակների ձևավորման ու բրենդավորման արդյունավետ եղանակները, լրատվամիջոց-սոցիալական մեդիա համագործակցությունը:

Բանախոսները

«Թվապատում 2017»-ը կհյուրընկալի վեց միջազգային բանախոսի՝ մեդիա մենեջմենթի և բրենդինգի առաջատար մասնագետների Ամերիկայի միացյալ նահանգներից, Ռուսաստանից, Լեհաստանից: Կոնֆերանսի հայ բանախոսները կներկայացնեն հայաստանյան փորձը՝ հետաքրքիր նորաստեղծ մեդիա նախագծեր ու հարթակներ:

Մասնակցությունը կոնֆերանսին

Կոնֆերանսին մասնակցել կարող են հայաստանյան մեդիադաշտի բոլոր ներկայացուցիչները՝ մեդիա մենեջերներ, խմբագիրներ, լրագրողներ, լրագրության և կառավարման ֆակուլտետների ուսանողներ: Մասնակցությունը կոնֆերանսին անվճար է:

Մանրամասներ

Կոնֆերանսի աշխատանքային հիմնական լեզուներն են հայերենը, անգլերենն ու ռուսերենը: Կապահովվի թարգմանություն:

Երկօրյա հանդիպումները կտևեն ժամը 10:00-17:00-ն:

Բանախոսների և զեկույցների, թեմաների ու օրակարգի վերաբերյալ պարբերաբար թարմացումներին հետևեք «Թվապատում» կոնֆերանսի կայքում, միջոցառման էջին ֆեյսբուքում, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին սոցցանցերում (ֆեյսբուք, թվիթեր, ինստագրամ):

«Թվապատում 2017» մեդիա կոնֆերանսի մասին տեղեկությունն ու նորությունները տարածելու և գտնելու համար կիրառվում է #Tvapatum17 հեշթեգը:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Արեն Մանուկյանին, էլ. հասցե՝ amanukyan@mediainitiatives.am, հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 112)
Սոնա Քոչարյանին, էլ. հասցե՝ skocharyan@mediainitiatives.am, հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 126)

«Թվապատում» մեդիա կոնֆերանսը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ: