Սիրելի՛ ուսանողներ,
Եթե սոցցանցերում ձեզ գրավում են սենսացիոն վերնագրերը, հաճախ եք թերթում հեռուստացույցի ալիքները ու ձեզ համար կարևոր է ունենալ այն, ինչը շատ է գովազդվում,
կամ հակառակը, այս ամենը բարկացնում է, ու դուք չեք վստահում մեդիային, ապա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է ձեզ մասնակցելու «Ես եմ մեդիան» ամենամյա ուսանողական մրցույթին:
Սա հնարավորություն է խոսելու ձեր ու մեդիայի հարաբերությունների մասին, պատմելու, թե ինչպիսին կուզեիք տեսնել մեդիան, ինչ եք փնտրում լրատվամիջոցներում, ինչպես եք կողմնորոշվում տեղեկատվական միջավայրում:
Մրցույթի այս տարվա թեմաներն են`
- Ստուգված է. տեղեկության ստուգման իմ բանաձևը
- Սոցցանցերի տեղեկատվական սարդոստայնում
- Մեդիան՝ փոփոխությունների գործիք
- Այ քեզ վերնագիր
- Ես եմ մեդիան
Մրցույթին ներկայացրած ձեր նյութերը կարող են լինել`
- էսսե/անձնական պատմություն (մինչև 3 էջ)
- Լուսանկար կամ ֆոտոպատմություն
- Տեսանյութ/աուդիոնյութ
- Մուլտիմեդիա նյութ
Հայտերը պետք է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին մինչև հունիսի 1-ը ներառյալ` նշելով մասնակցի կոնտակտային տվյալները, ուսումնական հաստատությունը, ֆակուլտետն ու կուրսը: Հաղթողներին կընտրի խմբագիրներից ու լրագրության դասախոսներից կազմված անկախ ժյուրին: 3 լավագույն աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, իսկ հեղինակները կստանան մրցանակներ և վկայագրեր: Մանրամասների համար զանգահարել Լուսինե Գրիգորյանին՝ 010 583620 համարով (ներքին համարը՝ 110):
«Ես եմ մեդիան» մրցույթի 2016թ արդյունքների մասին կարող եք կարդալ այստեղ:
Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի, ինչպես նաև Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ “Transitions” (TOL) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ապակոդավորելով կեղծ տեղեկատվությունը. պրոֆեսիոնալ և ուսանող լրագրողների կրթական ծրագրի» շրջանակում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: