Առաջարկ ընտրությունները լուսաբանող խմբագրություններին և լրագրողներին

ԱԺ ընտրությունների օրը, ապրիլի 2-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի թիմն արագ արձագանքման ռեժիմով կստուգի ընտրությունների վերաբերյալ սոցիալական ցանցերի օգտատերերի տարածած բովանդակությունը (User generated content)։

Քվեարկության օրվա խախտումների և միջադեպերի մասին շատ տեղեկություններ ստացվում են հենց սոցիալական ցանցերի օգտատերերից։ Դրանց հավաստիությունը հաստատելու, մանրամասները պարզելու և աղբյուրները ճշտելու համար ժամանակ և ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչի պակասը խմբագրությունները հաճախ են ունենում լարված ռեժիմով աշխատանքի ժամանակ։ Արդյունքում՝ փաստերին զուգահեռ մեդիայի օպերատիվ լրահոսում հաճախ հայտնվում են կեղծիքներ։

Media.am-ի թիմը պատրաստ է օգնել խմբագրություններին այս հարցում։

Եթե կասկածում եք սոցիալական ցանցերի բովանդակության հավաստիությանը, օգտագործեք #չստուգված հեշթեգը։

Մենք #չստուգված հեշթեգի օգնությամբ կփորձենք պարզել բովանդակության աղբյուրներն ու հավաստիությունը և արդյունքները կհրապարակենք media.am-ում և կտարածենք #ստուգված հեշթեգով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *