Մրցույթը հրավիրում է Ուկրաինայի, Ղրիմի, Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի եւ Ուկրաինայի դպրոցականներին՝ ներկայացնելու էսսեներ և գրախոսականներ գեղարվեստական և բնապահպանական 12 ֆիլմերի թեմաներով: Նպատակն է զարգացնել երեխաների ու պատանիների ստեղծագործականությունը, մեդիայի քննադատական և գեղագիտական ընկալումը:
Էսսեների կամ գրախոսականների ֆիլմերը հետևյալն են՝ ըստ տարիքային խմբերի.
Ցածր տարիքային խումբ՝ 4-6 դասարան.
«Անվերջ պատմություն», ռեժիսոր՝ Վոլֆգանգ Պետերսոն,
«Գիքոր», ռեժիսոր՝ Սերգեյ Իսրայելյան
«Իրերի պատմությունը», ռեժիսոր՝ Աննի Լեոնարդ
«Էլեկտրոնային աղբի երկրամասը», ռեժիսոր՝ Դևիդ Ֆեդելե
Միջին տարիքային խումբ՝ 7-8 դասարան.
«Արևի ու անձրևի օր», ռեժիսոր՝ Վիկտոր Սոկոլով
«Վարպետների քաղաքը», ռեժիսոր՝ Վլադիմիր Բիչկով
«Իրերի պատմությունը», ռեժիսոր՝ Աննի Լեոնարդ
«Էլեկտրոնային աղբի երկրամասը», ռեժիսոր՝ Դևիդ Ֆեդելե
Բարձր տարիքային խումբ՝ 9-11 դասարան.
«Վանդակ դեղձանիկների համար», ռեժիսոր՝ Պավել Չուխրայ
«Աղբյուր՝ ծարավների համար», ռեժիսոր՝ Յուրի Իլյենկո
«Իրերի պատմությունը», ռեժիսոր՝ Աննի Լեոնարդ
«Էլեկտրոնային աղբի երկրամասը», ռեժիսոր՝ Դևիդ Ֆեդելե
Աշխատանքի ծավալը՝ 4-6-րդ դասարանցիների համար՝ 1-2 էջ, իսկ 7-11-րդ դասարանցիների համար՝ 2-3 տպագիր էջ: Աշխատանքները պետք է ուղարկել le[email protected] էլ. փոստի հասցեին, մինչեւ 2017 թվականի ապրիլի 28-ը:
Մրցույթը կազմակերպել են Ուկրաինայի կինոկրթության և մեդիակրթության գործիչների ասոցացիան, Ռուսաստանի Դաշնության կինոկրթության և մեդիակրթության ասոցիացիան, Զապորոժյան հետբուհական մանկավարժական կրթության ինստիտուտը, Ղրիմի Հանրապետության «Ղրիմյան կինոմեդիակենտրոն» պետական հաստատությունը, Զապորոժիեի «Երազանքի սուրհանդակ. նոր ձևաչափ» դպրոցական մեդիահոլդինգը:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: