Վարպետության դասեր՝ համաշխարհային մեդիայի ստանդարտների օգտագործման համար

«Perspektivy» («Հեռանկարներ») ծրագիրը  հայտարարում է հայտերի ընդունում վարպետության դասերի համար: Մասնակիցները կծանոթանան իրադարձությունների հաղորդման ժամանակ համաշխարհային մեդիայի հնարավորությունների օգտագործմանը:

Իրենց մասնագիտական կարողությունները զարգացնելու համար  լրագրողները հնարավորություն կստանան ճիշտ նախապատրաստվել հարցազրույցի, տեքստ մշակել, աշխատել թվային տեխնիկայի հետ: Փորձառու թրեյներներն ու մենթորները կօգնեն նրանց հասկանալ իրենց ուժեղ և թույլ կողմերը, կսովորեցնեն աշխատել մուլտիմեդիա գործիքներով, աշխատանքները տարածել եւ առաջ մղել սոցիալական ցանցերում:

Վարպետության դասերն անց են կացվելու երկու փուլով.

Ապրիլի 21-23- Նորությունների և ռեպորտաժների ներկայացման համար համաշխարհային մեդիայի ստանդարտների օգտագործում:

Մայիսի 20-21- Հարցազրույցի նախապատրաստում և աշխատանք թվային դարաշրջանի մեդիա աղբյուրների հետ:

Ծրագրին կարող են դիմել նվազագույնը երեք տարվա փորձ ունեցող այն լրագրողները, ովքեր պատրաստվում են շարունակել իրենց գործունեությունը լրագրության ոլորտում, ովքեր ներգրավված են խմբագրակազմերում կամ զբաղվում են թղթակցությամբ:

Ինչպես նաև կարող են դիմել լրագրողական կրթություն կամ մեդիայի հետ աշախատանքի փորձ ունեցող բլոգերներ:

Հայտատուները պետք է վարժ տիրապետեն ռուսերենին: Ծրագիրը բաց է Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, Արևելյան Եվրոպայի երկրների լրագրողների համար: Մասնակցության ծախսերը հոգալու են կազմակերպիչները, դիմելու վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 2-ն է: Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *