«MediaBarCamp»-ը բաց է մասնակցության համար

Մայիսի 11-14-ը Լիտվայում կանցկացվի «MediaBarCamp»-ը: Ամենամյա այս միջոցառումը բաց է Բելառուսի, Շվեդիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Լիտիայի և այլ երկրների մասնակիցների համար (այդ թվում Հայաստանի):

Ժողովրդավարական արժեքներ կրող ակտիվիստները 2008թ-ից սկսած ձևավորել են «MediaBarCamp»-ը և ստեղծել համայնք: Ժամանակին ոգեշնչված լինելով ինչ-որ մեկից, այժմ նրանք ուզում են ոգեշնչել ուրիշներին, հնարավորություն ընձեռնել նրանց, ովքեր դեռ երկմտում են, չգիտեն որտեղից և ինչպես սկսել:

Այստեղ մասնակիցներին խթանում են ստեղծել նոր ծրագրեր և նախաձեռնություններ: Նրանք հանդիպում են մի վայրում, սովորում, միասին աշխատում, ոգեշնչում միմյանց: Այնուհետև վերադառնում են իրենց երկրներ և սկսում անհատական կամ համատեղ դերակատարությունն այն հարթություններում, որտեղ նրանք կարծում են, որ պետք է փոփոխություններ լինեն: Իրենց նպատակներին հասնելու համար նրանք պետք է ստեղծարար լինեն և թարմ գաղափարներ առաջ բերեն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի մարտի 22-ն է: Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *