Դասընթաց դատական նիստերի ազատ լուսաբանման թեմայով

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը «Դատական նիստերի ազատ լուսաբանումը՝ որպես արդար դատաքննության նախադրյալ»* ծրագրի շրջանակներում իրականացնում է «Դատական նիստերի լուսաբանման ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը և իրավական կարգավորումները» թեմայով մեկօրյա դասընթաց` լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ԶԼՄ-ների ազատությանն ու դատական համակարգի թափանցիկությունը:

Դասընթացն  անց է կացվելու 2017 թվականի մարտի 11-ին, ժամը 12:00-16:00, «Հոդված 3» ակումբում (Թումանյան 26ա): Դասընթացն անվճար է:

Այս ծրագրի շրջանակներում «Իրավունքի ուժ» ՀԿ-ն իրականացնում է իր առաջին դասընթացը Հայաստանի 15 լրագրողների համար: Դասընթացի նպատակն է ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ բարձրացնել դատական նիստերի ազատ լուսաբանման հարցերի շուրջ իրազեկվածության մակարդակը՝ իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ: Լրագրողները հնարավորություն են ունենալու նաև քննարկելու դատական նիստերի ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքերն ու պատճառները՝ ուղղելով իրենց հուզող հարցերը ոլորտի փորձագետին և իրավաբանին:

Ինչպես դիմել

Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն հայտադիումը՝ ներառելով իրենց հեղինակած՝ դատական նիստի լուսաբանման առնվազն մեկ նյութի հղում: Առաջնահերթություն կտրվի դատական ոլորտի լուսաբանման քիչ փորձ ունեցող կամ սկսնակ լրագրողներին, ովքեր հետաքրքրված են ոլորտով:

Հայտերն ընդունվում են մինչև 2017 թվականի մարտի 6-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար մեզ հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ 044129002 , 044129004 հեռախոսահամարներով։

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *