Լրագրողների վերապատրաստում Գերմանիայում

Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության այլ երկրների լրագրողները հնարավորություն ունեն վերապատրաստում անցնելու Գերմանիայում:

Երկամսյա ծրագրի նպատակն է օգնել երիտասարդ լրագրողներին՝ մասնագիտանալու միջազգային հարթակում, ստանալ հավելյալ որակավորում արտասահմանում:

Ծրագրին կարող են մասնակցել ինչպես հաստիքային, այնպես էլ առանց հաստիքի աշխատող 23-35 տարեկան լրագրողները: Դիմորդները պետք է ազատ տիրապետեն գերմաներենին: Ծրագիրը մեկնարկը՝ սույն թվականի հոկտեմբերին:

Ընտրված մասնակիցները չորսշաբաթյա սեմինար կանցնեն Գերմանիայի կամ Արևելյան Եվրոպայի քաղաքներից մեկում և նույնքան ժամանակահատված էլ կմասնակցեն գործնական պարապմունքների:

Յուրաքանչյուր մասնակից կստանա մոտ 3800 եվրո գումար ճանապարհածախսի, բժշկական ապահովագրության և Գերմանիայում բնակության համար:

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել այս հղումով:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *