«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն հայտարարում է կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ առանց ժանրային սահմանափակման:
Միացեք համաշխարհային մարդասիրական շարժմանը՝ ներդնելով ձեր տաղանդն ու երեւակայությունը ֆիլմերում, որոնք բովանդակությամբ արտահայտում են «Ավրորա» մարդասիրական մրցանակի ընտրության չափանիշները՝ խիզախություն, նվիրվածություն եւ ազդեցություն:
Անկախ պետական սահմաններից, կրոնական պատկանելիությունից, ազգությունից եւ մաշկի գույնից տասնյակ անձնվեր մարդիկ իրենց քաջությամբ ապացուցում են, որ մարդկային կյանքը անփոխարինելի արժեք է եւ փրկում են կյանքի ու մահվան սահմանագծում ապրող բազմաթիվ մարդկանց:
Մենք ակնկալում ենք, որ ձեր ինքնարտահայտման ազատության շնորհիվ ներկայացված ֆիլմերի հիմքում դրված են լինելու ձեր պատկերացումները հույսի, փոխօգնության, անձնվիրության եւ ավելի լավ ապագա ունենալու գաղափարների մասին:
Մրցույթին մասնակցելու հիմնական պայմաններն են.
Տարիք՝ մինչեւ 40 տարեկան
Ֆիլմի տեւողությունը՝ մինչեւ 5 րոպե
Ձեւաչափ՝ փաստագրական, խաղարկային, անիմացիոն (2D, 3D), այլ
Վերջնաժամկետ՝ 2017թ., մարտի 20
Ֆիլմերը պետք է նկարահանված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո
Ֆիլմերը պետք է ներկայացնել Vimeo կամ YouTube կայքերում վերբեռնված փակ (ոչ հրապարակային) հղումներով:
Կարճամետրաժ ֆիլմերի «Ավրորա» մրցույթի պայմաններին մանրամասն ծանոթացեք այստեղ:
Մասնագիտական ժյուրիի ընտրությամբ հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4000 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլարի պարգեւ: Լավագույն 5 ֆիլմերի հեղինակները կստանան բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու 2017թ. «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը Երեւանում:
Մենք հավատում ենք, որ անգամ ամենադաժան օրերին լուսավոր ապագան նրանց ձեռքերում է, ովքեր կարողանում են մարդկանց օգնել և հուսադրել: Մենք անհամբերությամբ սպասում ենք խիզախության, փոխօգնության եւ հույսի մասին պատմող ձեր ֆիլմերին:
Մրցույթին մասնակցելու համար սեղմեք այստեղ:
Հարցերի դեպքում գրեք [email protected] հասցեով կամ զանգահարեք +374 98 909417 հեռախոսահամարով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: