ԱՄՆ հանրային ռադիոյի պրոդյուսեր Սյուզան Դևիսի 2017թ.-ի փետրվարի 11-ին, ժամը 11-ին դասընթաց կվարի լրագրողների, մեդիա ոլորտի ուսանողների և մասնագետների համար
Դասընթացը տեղի կունենա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցե՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Մանե Գրիգորյանին (էլեկտրոնային հասցե՝ [email protected]; հեռ.՝ 010 583620)։
Սյուզան Դևիսը պատմություններ ստեղծելու գիտակ է՝ թե մասնագիտությամբ և թե էությամբ՝ դա է նրա արվեստն ու արհեստը։
Արդեն երկու տասնամյակ է նա բացահայտում է առավելագույնս հիշվող, խորքային, բարդ ու հետաքրքիր կերպարներ և նրանց պատմությունները հասանելի է դարձնում ԱՄՆ-ի հանրային ռադիոյի ունկնդիրների համար։
Նա մասնակցում է նյութերի արտադրության բոլոր փուլերին՝ պատմություններ ընտրելուց մինչև սցենարի խմբագրում և մոնտաժում, ձայնի մշակում, մասնակցում է նաև ուղիղ եթերով հեռարձակվող ծրագրերի ռեժիսուրայով։
Սյուզան Դևիսը դասընթացներ է անցկացրել ԱՄՆ-ի հանրային ռադիոյի ծրագրերի, նորությունների ղեկավարների, Վեյք Ֆորեսթ, Դյուք , Չեփլ Հիլում Հյուսիսային Կառոլինայի համալսարանների և Մուդի Փափի Մեդիայի անունից։ Սյուզանը ունի բակալավրի աստիճան Օրեգոն նահանգի Փորթլանդի համալսարանից և մագիստրոսի աստիճան Տեխաս նահանգի Հյուսթոնի համալսարանից։ Նա համախմբագիրն է «Փնտրելով Մերի Պոպինսին» էսսեների ժողովածուի և «Հավաքելով ձայներ» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակն է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: