Նկարագրություն
«Սոլիդարության ցանց ԼԳՏԲԻ համայնքի համար Հայաստանում և Վրաստանում» ծրագիրը հիմնադրված է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Հայնրիխ Բյոլի Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի կողմից:
Հայաստանում ծրագրի գործընկերներն են «Հասարակություն առանց բռնության» և «Փինկ Արմենիա» ՀԿ-ները, իսկ Վրաստանում WISG և EMC կազմակերպությունները: Ծրագրի նպատակն է երկու երկրներում պայքարել հոմոֆոբիայի դեմ և նպաստել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը:
Այս ծրագրի շրջանակներում «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն իրականացնում է հմտությունների զարգացման երկրորդ դասընթաց Հայաստանի լրագրողնրի համար: Այս դասընթացների նպատակն է բարձրացնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակը ԼԳԲՏԻ հարցերի շուրջ, տեղեկացնել ատելության խոսքի ու դրա հետևանքների մասին, խոսել, թե ինչպես լուսաբանել ԼԳԲՏԻ հարցերը` առանց ատելության խոսք օգտագործելու, լրագրողական էթիկայի համատեքստում, զարգացնել նրանց` ԼԳԲՏԻ հարցերի և համայնքի մասին ավելի որակյալ նյութեր գրելու կարողությունները, ինչպես նաև նվազեցնել վիրավորական արտահայտությունների կիրառումը և ԼԳԲՏԻ համայնքի իրավքունքների խախտումը հայաստանյան ԶԼՄ-ներում:
Երբ
Երկօրյա դասընթացը տեղի է ունենալու 2017 թվականի փետրվարի 18-19:
Ով կարող է դիմել
Մասնակիցները կարող են լինել ԶԼՄ-ներից, սոցիալական, թվային լրատվամիջոցներից, ռադիոյից կամ կարող են լինել ազատ բլոգերներ: Նույն կազմակերպությունից կարող են դիմել մինչև երկու մասնակից:
Ինչպես դիմել
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց դիմումները հետևյալ էլ. հասցեներին` [email protected], cc-ed [email protected] մինչև փետրվարի 10: Քանի որ տեղերը սահմանափակ են, նախապատվությունը կտրվի առաջինը դիմողներին:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: