Մրցույթ պատանի լրագրողների համար

ՀայՄեդիա.am լրատվական կայքը և Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտարարում են պատանի լրագրողների մրցույթ «Սուրբ Սարգիս. Սիրո ուժն է անհաղթ» խորագրի ներքո:

Մրցույթին կարող են ներկայացվել պատմություններ, հարցազրույցներ, տեսանյութեր, ֆոտոպատմություններ և լրագրողական այլ նյութեր՝ տոնի թեմատիկայով:

Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան ՀՀ քաղաքացիները:

Լրագրողական մրցույթը կանցկացվի երեք անվանակարգով՝ «Լավագույն պատմություն», «Լավագույն մուլտիմեդիա նյութ» և «Ընթերցողի համակրանք»:

Առաջին երկու անվանակարգերում հաղթողներին կընտրի մրցույթի հանձնաժողովը, կազմված ՀայՄեդիա.am լրատվական կայքի և Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ներկայացուցիչներից:

Երրորդ՝ «Ընթերցողի համակրանք» անվանակագում հաղթող կճանաչվի այն նյութը, որն ամենաշատը կդիտվի և կտարածվի սոցիալական ցանցերում:
Հաղթող մասնակիցները կստանան հատուկ մրցանակներ կազմակերպիչների կողմից:

Մրցույթը մեկնարկում է 2017 թ. հունվարի 25-ին և կավարտվի փետրվարի 15-ին՝ ժամը 18:00-ին:

Հաղթողների անունները կհայտարարվեն փետրվարի 20-ին:

Մրցույթի մասնակիցների բոլոր աշխատանքները հրապարակվելու են Haymedia.am լրատվական կայքում:

Մրցույթի ընթացքին հետևելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն Facebook-ում լրատվական կայքի պաշտոնական էջին:

Մրցութային նյութերը պետք է ուղարկել [email protected] հասցեին, կցելով նաև մեկ լուսանկար (նյութի հետ հրապարակելու համար) և կոնտակտային տվյալներ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *