«Արևելք» լրատվական կայքը, հիշելով պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր, ազատ խոսքի մարտիկ Հրանտ Դինքի նահատակության 10-րդ տարելիցը, մտահղացել է «Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին» թեմայով հոդվածի մրցույթը:
Մրցույթին կարող են մասնակցել 25 տարին լրացած հոդվածագիրները: Լավագույն հոդվածի հեղինակին կտրվի 100 հազար դրամ, ժյուրիի ուշադրությանն արժանացած ևս երկու հոդվածների հեղինակներ կստանան արժեքավոր գրքեր:
Հոդվածի լեզուն՝ հայերեն (արևմտահայերեն կամ արևելահայերեն): Նախընտրելի է, որ հոդվածն արտացոլի այն իրականությունը, որն առաջացել է Դինքի նահատակությունից հետո, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Թուրքիայում խոսքի սահմանափակման ենթատեքստում հայ մտավորականության պահվածքը, Դինքի բերած ավանդները ու դրանից բխող այլ հարցեր:
Կազմվել է ժյուրի, որի անդամների անունները կհայտարարվեն մրցանակաբաշխության ժամանակ:
Նյութերն ուղարկել [email protected] հասցեով, մինչև 2017-ի փետրվարի 20-ը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: