Սկսնակ լրագրողների համար անվճար սեմինարի հնարավորություն Մոսկվայում

«Տրանսսահմանային լրագրություն» ծրագիրը սկսնակ և փորձառության կարիք ունեցող լրագրողներին և բլոգերներին հրավիրում է անվճար մենթորության և սեմինարների՝ համատեղ պատմություններ ստեղծելու համար: «Perspektivy» («Հեռանկարներ») ծրագիրը որպես ծրագրի մաս վճարելու է նաև մասնակիցներին իրենց հետազոտությունների համար: Աշխատանքները կարող են լինել ինչպես անհատական, այնպես էլ թիմային:

Ընտրվելու են մասնակիցներ Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայից, Արևելյան Եվրոպայից, Բալթյան երկրներից և Կովկասից: Նոր մարտահրավերներին դիմակայելու համար նրանք պետք է զարգացնեն միջազգային մասնագիտական կապերը:

Մասնակցության հայտը լրացնելուց բացի պետք է կցել աշխատանքի օրինակներ, խմբագրության կողմից  նամակ, թեմաների առաջարկներ: Դիմելու վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 12-ն է:

Ծրագիրը կհոգա ընտրված մասնակիցների ճամփորդության, կեցության և օրապահկի ծախսերը:

Աշխատանքային լեզուն ռուսերենն է: Մասնակիցները ցանկը հայտնի կդառնա փետրվարի 20-ին Մոսկվայի ժամանակով 18:00-19:00-ին:

Դիմելու կարգի մասին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *