Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է լրագրողների անվտանգությանը նվիրված դասընթացների շարք։ Դասընթացների նպատակն է լրագրողներին զինել անհրաժեշտ գիտելիքով ու հմտություններով՝ պատերազմական և արտակարգ իրավիճակներում աշխատելու, վտանգավոր իրադարձություններ լուսաբանելիս իրենց աշխատանքը հնարավորինս անվտանգ ու ապահով կազմակերպելու համար:
Շարքը կազմված է 3-4 օր տևողությամբ երեք դասընթացից՝
- Ֆիզիկական անվտանգություն,
- թվային կամ տեղեկատվական անվտանգության,
- հոգեբանական տրավմայի հաղթահարում:
Առաջին դասընթացը ՝ «Լրագրողների ֆիզիկական անվտանգությունը պատերազմական և արտակարգ իրավիճակներում», կանցկացվի 2017թ հունվարի 24-26-ին` 10:00-18:30 (հասցե՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Արշակունյաց 3, Երևան): Դասընթացը վարելու է մեդիա անվտանգության մասնագետ Սթիվեն Քուքը (TYR solutions, Մեծ Բրիտանիա)՝ հայերեն թարգմանությամբ: Սթիվենը ոչ միայն տարիներ շարունակ վերապատրաստել է լրագրողների, այլև տարբեր լրատվամիջոցների թիմերի հետ անմիջականորեն աշխատել է աշխարհի ամենավտանգավոր ու թեժ կետերում: Նախկինում ծառայություն է անցել բրիտանական բանակում և ոստիկանությունում:
Եռօրյա դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան
- Վտանգավոր իրավիճակների լուսաբանման նախապատրաստության, պլանավորման, ռիսկերի գնահատման մեթոդներին,
- պատերազմական, կոնֆլիկտային, արտակարգ իրավիճակներում անվտանգության պահպանման սկզբունքներին,
- զենքերի ու հատուկ միջոցների առանձնահատկություններին, հետևանքներին ու դրանցից խուսափելու հնարքներին,
- բազմամարդ բախումների, թիրախավորված հետապնդումների, հարձակումների վտանգներին, մեխանիզմներին ու նման դեպքերում լրագրողի անելիքին,
- առաջին օգնության հմտություններին:
Ձեւավորվելու է առավելագույնը 15 մասնակցից բաղկացած թիմ, որը կմասնակցի բոլոր երեք դասընթացներին։
Դասընթացների մասնակիցների ընտրությունը մրցակցային է։ Հաշվի են առնվելու մասնակիցների աշխատանքային կենսագրությունը՝ այդ թվում, պատերազմական և այլ արտակարգ իրավիճակներ լուսաբանելու փորձը, ինչպես նաև պատրաստակամությունը մասնակցելու ամբողջ դասընթացաշարին։
Դիմել կարող են լրատվամիջոցներում աշխատող և ազատ (free-lance) լրագրողները, օպերատորները, ֆոտոլրագրողները: Անհրաժեշտ է մինչև հունվարի 18-ը [email protected] էլ փոստի հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (ներառյալ կոնտակտային տվյալները) և համառոտ բացատրություն (100-200 բառ), թե ինչու է կարևոր ձեր մասնակցությունը դասընթացներին՝ նշելով նաև նախկինում վտանգավոր իրավիճակներում աշխատելու փորձը, եթե այդպիսին կա:
Լրացուցիչ հարցերի դեպքում գրել [email protected] էլ փոստի հասցեին կամ զանգել 010583620:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: