Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում կազմակերպվում են սեմինարներ մշակույթի ոլորտը լուսաբանող լրագրողների համար: Դասընթացի թեման ժամանակից մշակութային լրագրության հիմնահարցերն են:
Լրագրողները դասընթացներին կմասնակցեն Թբիլիսիում, Կիևում և Քիշնևում հունվար-ապրիլ ամիսներին:
Դասընթացները վարելու են Միացյալ թագավորությունը ներկայացնող Մայա Ջագին (նա հարցազրույցներ է վարել 12 Նոբելյան դափներկիրների հետ) և Ուկրաինան ներկայացնող Եկատերինա Բոտանովան (նա ավելի քան 18 տարվա փորձ ունի արվեստի քննադատության ոլորտում):
Լրագրողների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Դիմումները կարող եք լրացնել այստեղ:
Դիմումների վերջնաժամկետն է դեկտեմբերի 17-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: