Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Ինչպես լուսաբանել մարդու իրավունքներին և խտրականությանը վերաբերող թեմաները մամուլում» ուսուցողական ձեռնարկ ստեղծելու նպատակով համագործակցության է հրավիրում փորձառու մասնագետների։ Ձեռնարկը կօգտագործվի ԵՀՀ կողմից Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ անցկացվող լրագրողական դասընթացների ընթացքում։
Ձեռնարկը, հենվելով կոնկրետ օրինակների և լրագրողական նյութերի վրա, պիտի անդրադառնա, բայց չսահմանափակվի հետևյալ թեմաներով՝
- Խտրականության սահմանումները, ձևերը, հետևանքները
- Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման հիմնական ոլորտները և խտրականության դրսևորումները
- Հայաստանյան մամուլի դրական և բացասական անդրադարձները վերոնշյալ խնդիրներին
- Գործնական աշխատանքի համար նախատեսվող նյութեր, առաջադրանքներ և այլն։
Ընտրված թեկնածուին կամ թեկնածուներին ԵՀՀ-ն կտրամադրի մի շարք օգտակար նյութեր և մեթոդաբանական ուղորդում։
Պահանջվող որակավորումները.
Մասնագետը պիտի համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
- Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի խնդիրների և խնտրականության դրսևորումների լավ իմացություն
- Մեդիայի և/կամ հարակից ոլորտներում մասնագիտական փորձ
- Հայկական մեդիա դաշտի բազմակողմանի իմացություն,
- Ուսումնական ձեռնարկների, գործնական ուղեցույցների և աշխատանքային փաստաթղթերի պատրաստման որոշակի փորձ
- Հայերենի գերազանց իմացություն։
Դիմելու կարգը.
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք Արմեն Գրիգորյանին [email protected] հասցեով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- ինքնակենսագրություն (CV),
- ձեռնարկի մեթոդաբանություն և ամփոփ նկարագիր, 2 էջից ոչ ավելի (outline),
- աշխատանքի ժամանակացույց (առավելագույնը 45 օր),
- գնային առաջարկ։
Հարցերի պարագայում կամ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 091 251582 կամ 010 251575 հեռախոսահամարներով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2016 թ. դեկտեմբերի 5-ն է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: