Empowering Ideas միջազգային տեխնոլոգիական ֆորում՝ Երևանում և Գյումրիում

Դեկտեմբերի 12-ին Երևանում և 13-ին Գյումրիում կկայանա Empowering Ideas միջազգային տեխնոլոգիական ֆորումը, որը կազմակերպում է Վաշինգտոնում գործող World Learning կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ և ֆինանսավորվում ԱՄՆ պետքարտուղարության կողմից: 

Ֆորումի արտասահմանցի խոսնակներն են`

  • Սեմ Ադամսը՝ Invest Atlanta աքսելերատորի նորարարությունների և ձեռներեցության հարցերով մենեջերը, կպատմի, թե ինչպես են Ատլանտայի իշխանություններն ու մասնավոր հատվածը զարգացնում քաղաքի ձեռներեցական էկոհամակարգը՝ ուղղորդելով ձեռներեցներին դեպի ռեսուրսներ: 
  • Բորիս Մուսիելակը՝ «Ստարտափ Լեհաստան»-ի հիմնադիրը, կխոսի Կենտրոնական Եվրոպայի ստարտափ էկոհամակարգերի մասին: 
  • Յուկարի Իվատանի Քեյնը՝ Սան Ֆրանցիսկոյում բնակվող տեխնոլոգիական լրագրող, կպատմի Սիլիկոնյան հովտում իր լրագրողական աշխատանքի, Ուոլ Սթրիթի, Apple–ի և անձամբ Սթիվ Ջոբսի մասին, ինչպես նաև կխոսի ճապոնական տեխնոլոգիական էկոհամակարգի մասին, այդ թվում՝ Sony-ի և Nintendo-ի: 
  • Սաուլ Ռեյքմանը՝ Իսրայելում գործող Challenge հիմնադրամի գործադիր փոխտնօրենը, կպատմի Իսրայելի՝ «ստարտափ ազգ» դառնալու հաջողության մասին:
  • Փոխանակման ծրագրի շրջանավարտներ Թրին Մահլակոիվը և Մարեկս Մատիսոնը կներկայացնեն Բալթյան երկրների տեխնոլոգիական փորձը: 

Ֆորումի մասին մանրամասները և մասնակցության հայտը կարող եք գտնել այստեղ այստեղ


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *