Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ հրավիրում է լրագրողներին մասնակցելու «Քաղաքական հաղորդակցություն խորհրդարանական ընտրությունններից առաջ» դասընթացին։ Այն վարելու են գերմանական Deutsche Welle Ակադեմիայի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետները:
Դասընթացի թեման մեդիայի դերն ու լրագրողների աշխատանքն է քաղաքական-հասարակական կարևոր իրադարձությունների, մասնավորապես՝ ընտրությունների նախաշեմին: Կքննարկվեն քաղաքական բանավեճերի տարբեր ձևաչափեր, խմբագրական մոտեցումներ, լրագրողների լրացուցիչ պատրաստվածության և նախընտրական իրադարձությունների լուսաբանման հետ կապված հարցեր, կլինեն գործնական աշխատանքներ, իրավիճակների, օրինակների վերլուծություններ:
Բացի լրագրողներից՝ դասընթացին կմասնակցեն նաև քաղաքական գործիչների և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները:
Դասընթացը տեղի կունենա 2016 թվականի նոյեմբերի 28-30-ը Հայաթ Փլեյս Երևան հյուրանոցում: Աշխատանքային լեզուն հայերենն է (գերմաներեն-հայերեն թարգմանությունը կապահովվի)։
Կարող են մասնակցել տարբեր լրատվամիջոցների լրագրողներ և անկախ թղթակիցներ, որոնք առնվազն մեկ տարվա քաղաքական թեմաների լուսաբանման փորձ ունեն: Մասնակցությունը դասընթացին անվճար է, ծախսերը հոգում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը:
Խնդրում ենք՝ ձեր կենսագրականը (CV) և մասնակության հայտը ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստին` [email protected]: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2016թ-ի նոյեմբերի 20-ն է:
Մաանակցություն դասընթացին
Ցանկությունս մեծ է մասնակցել այս դասընթացին, քանի որ կարծում եմ, որ գիտելիքներս բավարար չեն ընտրություններին մասնակցելու և օբյեկտիվ լուսաբանելու համար: Կարծում եմ, որ սա այն ոլորտն է, որտեղ միշտ սովորելու բան լինում է: Գիտելիքներս հարստացնելու կարիք ունեմ: