Մարդասիրական հիմնախնդիրները և դրանց լուսաբանումը.սեմինար լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում 2016թ.-ի նոյեմբերի 7-8-ը կազմակերպում են սեմինար լրագրողների համար՝ «Մարդասիրական հիմնախնդիրները և դրանց լուսաբանումը» թեմայով:
 
Կներկայացվի ԿԽՄԿ-ի առաքելությունը և մարդասիրական գործունեությունը ի նպաստ հակամարտություններից և բռնության այլ իրավիճակներից տուժածների, մասնավորապես՝ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց, անհայտ կորածների և նրանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքների քաղաքացիական բնակչությանը: Կքննարկվեն զինված հակամարտություններում լրագրողների հատուկ կարգավիճակին և պաշտպանությանն առնչվող հարցեր, հակամարտությունների և դրանց հետևանքների լուսաբանման իրավական ու էթիկական խնդիրներ։ Կլինեն նաև ֆիլմերի ցուցադրություններ ու իրավիճակային վերլուծություններ՝ տեղական և արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ։
 
Սեմինարի տեսական մասն ավարտելուց հետո՝ նոյեմբերի 11-12-ին մասնակիցներին կառաջարկվի երկօրյա այցելություն Հայաստանի սահմանային մարզերից մեկը։ Լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալու սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրներին և ԿԽՄԿ-ի իրականացված ու ընթացիկ ծրագրերին։
 
Սեմինարին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի և առցանց պարբերականների լրագրողներն ու արտահաստիքային թղթակիցները, ովքեր հետաքրքրված են վերոնշյալ թեմաների լուսաբանմամբ։
 
Դասընթացը կանցկացվի Երևանում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում: Մարզերի լրագրողները կապահովվեն ճանապարհածախսով և կացարանով։Մասնակցության համար մինչև 2016թ․-ի նոյեմբերի 2-ը, ժ․ 18․00-ն անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել համառոտ կենսագրականը (CV) և հակիրճ մոտիվացիոն նամակ՝ թեմայի (Subject) տողում նշելով ICRC Seminar բառերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս)` Նարինե Սաֆարյանին (հեռ.՝ 010 58 36 20, 095 89 57 00 ) կամ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակություն` Հասմիկ Գալստյանին (հեռ.՝ 010 29 74 15, 099 19 19 51):


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *