«Հավասար հնարավորություններ» ԶԼՄ-ների 14-րդ մրցույթ

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (տպագիր և/կամ էլեկտրոնային մամուլ, հեռուստատեսություն, ռադիո և/կամ մուլտիմեդիա) ամենամյա 14-րդ մրցույթը:

Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Մրցույթին կարող են ներկայացվել 2015թ. նոյեմբերի 20-ից մինչև 2016թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:

Սահմանված են`

  • «Հույսի կամուրջ» ՀԿ 20-ամյակի գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար,
  • 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ ,
  • հատուկ մրցանակ,
  • խրախուսական մրցանակներ:

Մրցանակները տրվում են ոչ թե լրատվամիջոցին, այլ լրագրողին:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել ընդամենը 1 աշխատանք:

Մրցույթին չեն կարող մասնակցություն ունենալ նախորդ տարիների 1-ին տեղի մրցանակին արժանացած լրագրողները: Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. Հոկտեմբերի 22-ին):

Նյութերը պետք է ներկայացնել մասնակցության հայտի հետ միասին «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ` Կորյունի 19ա, 2-րդ հարկ, մինչև 2016թ. նոյեմբերի 21-ը ներառյալ:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2016 թ. դեկտեմբերին:

Հարցերի դեպքում գրել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել (010) 56-01-43 հեռախոսահամարով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *